Թող Նիկոլ Փաշինյանին բերեն «մեյդան»․ Անդրանիկ Թևանյանը հրավիրում է բանավեճի (տեսանյութ)
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ՀՀ ԱԺ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին այսօր դիմում է ներկայացրել խորհրդարան։
Այդ կապակցությամբ նա ԱԺ-ի շենքի մուտքի մոտ հանդես է եկել ճեպազրույցով։
«Նման քաղաքական պահանջ չկար, որ պետք է վայր դնեի մանդատս ավագանու ընտրություններին մասնակցելու համար, սակայն ես այդ քայլով դիմում եմ մեր ժողովրդին, որ ինձ համար ավագանու ընտրություններն էլ նշանակություն չունի։ Մենք ավագանու ընտրությունը դիտարկում ենք որպես ամբողջական իշխանափոխություն անելու հնարավորություն»,-ասել է նա։
Թևանյանի խոսքով՝ իրենց քարոզարշավի գլխավոր կետերն են՝ իշխանափոխություն, անվտանգություն և արցախահայության ցեղասպանության կանխում։
«Եթե ընտրություններն անցկացվեին այլ պայմաններում, ես չէի մասնակցի։ Մենք մյուս ուժերից տարբերվում ենք, որովհետև հստակ հայտարարել ենք՝ իշխանափոխության նպատակ ենք դրել։ Երևանի հետ կապված մենք էլ ծրագրեր ունենք, սակայն դրա համար սկզբում պետք է պայքարենք, որ Երևանը չդառնա Էրիվան։ Ես կարող եմ Նիկոլ Փաշինյանին բանավեճի էլ հրավիրել, բացատրել, որն ինքը ստախոս է, հակապետական քաղաքականություն է իրականացնում և անելիք չունի կառավարությունում»,-ասել է Թևանյանը։