Լրահոս

10.08.2023 23:50


Հայ երիտասարդն անտարբեր չէ իր հայրենիքի ու ժողովրդի ճակատագրի հանդեպ և պատրաստ է պայքարի․ Իշխան Սաղաթելյան

Հայ երիտասարդն անտարբեր չէ իր հայրենիքի ու ժողովրդի ճակատագրի հանդեպ և պատրաստ է պայքարի․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Բյուրականում ընթացող ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կազմակերպած ամենամյա բանակումի մասնակիցների հետ է հանդիպել։

«Այսօր այցելել եմ Բյուրականում ընթացող ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կազմակերպած ամենամյա բանակումի մասնակիցներին։

Հայաստանի բոլոր մարզերից ժամանած շուրջ 400 երիտասարդների հետ զրուցել ենք Հայաստանում և Արցախում տեղի ունեցող իրադարձությունների և հատկապես երիտասարդության անելիքների մասին։

Փաստ է, որ հայ երիտասարդն անտարբեր չէ իր հայրենիքի ու ժողովրդի ճակատագրի հանդեպ և պատրաստ է պայքարի»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Իշխան Սաղաթելյանը։

Այս խորագրի վերջին նյութերը