Ամերիկահայերը արդեն 5-րդ օրն է՝ շարունակում են նստացույց անել՝ ի աջակցություն շրջափակված Արցախի
Լոս Անջելելսի հայերը արդեն 5-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիաները` Լաչինի միջանցքի շրջափակմանը վերջ տալու և Արցախում խորացող հումանիտար ճգնաժամը կանխելու նպատակով։ Նրանք նստացույց են հայտարարել և պահանջում են միջազգային հանրությունից կոշտ արձագանք տալ Ադրբեջանի գործողություններին։
Ակցիայի մասնակիցները պահանջում են նաև, որ կոնգրեսական Ադամ Շիֆը պաշտոնապես մամուլի ասուլիս հրավիրի, և անձամբ գնա Լաչինի միջանցք և մեկնաբանի այնտեղից տեղի ունեցածը։
«Ժամանակն է հավաքվելու, որպեսզի մեր դիմաց եղած այն մարտահրավերները, որոնք ունենք, որպես մաքուր հայրենասերներ, կարողանանք մեր պահանջը հասցնել պատկան մարմիններին»,-հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։
Հիշեցնենք, որ հայ համայնքի ներկայացուցիչները երեկ փակել էին Գլենդել-Բըրբանք մայրուղին և հանդիպում են պահանջում են ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի հետ:

Աղբյուրը՝ news.am