Լրահոս

11.08.2023 12:22


Վայոց ձորի մարզում բախվել են Mitsubishi-ն ու իրանական բեռնատարը․ կա 3 զոհ, 1 վիրավոր

Վայոց ձորի մարզում բախվել են Mitsubishi-ն ու իրանական բեռնատարը․ կա 3 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Մալիշկա գյուղի վարչական տարածքում բախվել են Mitsubishi մակնիշի և Renault բեռնատար ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով 3 հոգի տեղում մահացել են, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Եղեգնաձորի թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները Mitsubishi-ի միջից դուրս են բերել դիերը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորի ինքնությունը։

Քննիչի հանձնարարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Վթարի հետևանքով սատկել է նաև շուն, որը ըստ հավաքվածների՝ եղել է Mitsubishi-ի մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը