Լրահոս

11.08.2023 13:35


«Մերգելյանի» պուրակում սպանվել է 37-ամյա տղամարդ

«Մերգելյանի» պուրակում սպանվել է 37-ամյա տղամարդ

Երեկ՝ օգոստոսի 10-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Մերգելյանի» պուրակում վիճաբանություն է տեղի ունեցել և կա վիրավոր։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հիվանդանոց մեկնած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 37-ամյա Արմեն Հակոբյանն է։

Մինչ ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում աշխատում էին, «Արմենիա» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով գիտակցության չգալով՝ մահացել է։

Այս խորագրի վերջին նյութերը