Աշխարհ

11.08.2023 18:14


Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի Փրկիչը» վերածվել է NFT-ի

Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի Փրկիչը» վերածվել է NFT-ի

Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի Փրկիչը» գլուխգործոցը հինգ հարյուր տարի անց վերածվել է NFT-ի։

Աշխարհի ամենաթանկ նկարը, որը պատկանում է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանին և պահվում է չբացահայտված վայրում, աճուրդի ռեկորդներ է գրանցել, երբ այն վաճառվել է Նյու Յորքի Christie's-ում 450 միլիոն դոլարով:

Թվային դարաշրջանում ElmonX-ը նկարելու է NFT Քրիստոսի նկարները՝ Bridgeman Images պատկերների արտոնագրող ընկերության հետ համագործակցությամբ:

«[Որպես] կերպարվեստի, մշակույթի և պատմության վերարտադրության արտոնագրման աշխարհի առաջատար մասնագետներ, մենք ուրախ ենք համագործակցել ElmonX-ի հետ՝ NFT արվեստի ստեղծման առաջատար փորձագետների»,-ասվում է Bridgeman Images-ի հայտարարության մեջ: Համագործակցությունն առաջարկում է «եզակի ու բացառիկ հնարավորություն ստեղծելու բարձրորակ NFT-ներ՝ հիմնված Bridgeman Images-ի լայնածավալ հավաքածուի վրա»:

Ընկերությունը NFT է արտադրել այնպիսի լեգենդար նկարների համար, ինչպիսիք են Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզան», Վան Գոգի «Աստղային գիշերը», Օգյուստ Ռոդենի «Մտածողը» և Կլոդ Մոնեի «Նիմֆեումը»: Ինչպե՞ս կարող էր աշխարհի ամենաթանկ նկարը չընդգրկվել այս տպավորիչ անսամբլի մեջ:

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը