Լրահոս

11.08.2023 16:58


Գեղարքունիքի մարզի Գագարինավանում բախվել են Lexus-ն ու Opel-ը վերջինը գլխիվայր շրջվել է․ կա 1 զոհ, 2 վիրավոր

Գեղարքունիքի մարզի Գագարինավանում բախվել են Lexus-ն ու Opel-ը վերջինը գլխիվայր շրջվել է․ կա 1 զոհ, 2 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 52 կմ հատվածում՝ Գագարինավանի վարչական տարածքում բախվել են Lexus և Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով, որոնցից 1-ը ծայրահեղ ծանր, տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, 1 հոգի էլ «Սևան» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով Opel-ը գլխիվայր շրջվել և մասամբ հայտնվել է ճանապարհի մեջտեղում։

«Հրազդան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է։

Այս խորագրի վերջին նյութերը