Կարծիք

11.08.2023 17:10


44-օրյա պատերազմի տարելիցից 4 օր առաջ կառավարությունը մեծ համերգ է կազմակերպում

44-օրյա պատերազմի տարելիցից 4 օր առաջ կառավարությունը մեծ համերգ է կազմակերպում

Սեպտեմբերի 23-ին՝ 44-օրյա պատերազմի տարելիցից 4 օր առաջ, կառավարությունը մեծ համերգ է կազմակերպում:

Փոխվարչապետերը, նախարարներն այսօր կառավարության նիստին խոնարհ նստած էին: Ու չնայած նրանցից ոմանք դեմ էին այդ որոշմանը, բայց լռել են:

Լուռ ու հնազանդ են բոլորը: Մեկդ, գոնե մեկդ ըմբոստացեք էդ որոշմանը: 6 միլիոն դոլար ենք ծախսելու: Այդ 6 միլիոնը հատկացրեք քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը:

Արցախում սնունդ ու դեղորայք չկա, չգիտենք, թե ամեն րոպե ինչ կարող է տեղի ունենալ այնտեղ, սահմաններին: Այս ֆոնին ինչո՞ւ եք այդ տոնակատարությունը կազմակերպում:

Չեղարկեք այդ համերգը: Եվ ընդհանրապես, կառավարությունն ի՞նչ գործ ունի համերգ կազմակերպելու հետ։

Էդիկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը