Աշխարհ

11.08.2023 19:12


Ամերիկուհին 20 տարի շարունակ վիճակախաղ է խաղացել՝ ընտրելով նույն թվերն ու ի վերջո ջեքփոթ է շահել

Ամերիկուհին 20 տարի շարունակ վիճակախաղ է խաղացել՝ ընտրելով նույն թվերն ու ի վերջո ջեքփոթ է շահել

ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի բնակչուհին 20 տարի շարունակ վիճակախաղ է խաղացել՝ ընտրելով նույն թվերն ու ի վերջո ջեքփոթ է շահել։ Այս մասին հայտնում է UPI լրատվական գործակալությունը։

Թամարա Լյուֆինգհաուսը Մուրսվիլից պատմել է, որ հուլիսի 17-ի խաղարկության համար գնած տոմսի վրա նշել է նույն թվերը, որոնք միշտ ընտրում է վիճակախաղի համար։

«Ես այս թվերով խաղում եմ ավելի քան 20 տարի»,-ասել է ամերիկուհին։ Նա պարզաբանել է, որ թվերն իր հարազատների ծննդյան ամսաթվերի համադրություն են։

Շահումի մասին կինը իմացել է, երբ ընտանեկան ճանապարհորդության էր մեկնել Վայոմինգ։

«Ես նստած էի ծնողներիս տանը, հայրիկիս հետ սրճում էի, երբ նա սկսեց կարդալ հաղթած թվերը։ Ես խնդրեցի նրան կրկնել դրանք»,-ասել է նա:

Սկզբում ամերիկուհին չի իմացել շահումի չափը, սակայն նրա ամուսինը մտել է համացանց և տեղեկացել, որ մրցանակը կազմում է 200 հազար դոլար:

Կինը հույս ունի շահումի մի մասը ծախսել Իտալիա մեկնելու վրա:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը