Քաղաքական

12.08.2023 08:46


Հրազենային վիրավորումից զինծառայող է մահացել

Հրազենային վիրավորումից զինծառայող է մահացել

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 11-ին դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գրանիկ Վարդանի Խնկոյանը:

«Օգոստոսի 11-ին դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գրանիկ Վարդանի Խնկոյանը Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով կատարվում է քննություն:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,-ասված է Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Օգոստոսի 11-ի առավոտյան Պաշտպանության նախարարությունը ևս մեկ հաղորդագրություն էր տարածել հրազենային վիրավորումից ՀՀ ԶՈՒ զինծառայող Ժորա Կարաետյանի մահվան մասին։ Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Ժորա Կարապետյանին ինքնասպանության հասցնելու կասկածանքով ձերբակալվել են նրա 2 ծառայակիցներ։

Այս խորագրի վերջին նյութերը