Լրահոս

12.08.2023 13:25


Կինն ընկել է վերելակի խցիկի գագաթի վրա և մահացել

Կինն ընկել է վերելակի խցիկի գագաթի վրա և մահացել

Մեր շենքի վերելակի պատճառով մարդ է մահացել։

ՆԱԽՆԱԿԱՆ տվյալներով, օգոստոսի 10-ին 9-րդ հարկում 82տ. կինը վերելակ է կանչել, իսկ երբ դուռը բացվեց, նա չի կողմնորոշվել, որ խցիկը այդ հարկում չի և քայլ է արել դեպի անդունդ՝ դեպի մահ... Նա ընկել է խցիկի գագաթի վրա։ Եվ փաստորեն, վերելակը ուժեղ դղրդյունով և մեջի կնոջը պատեպատ տալով է իջել 4-ից առաջին հարկ ոչ թե պոկվելու պատճառով, այլ քանի որ նրա վրա մարդ էր ընկել։

Այդ 82տ. կնոջ որդին մորը փնտրում էր մեկ օրվա ընթացքում, մինչև պարզվեց, որ նրա դին վերելակի խցիկի գագաթին է։

Հ.Գ. Հուսով եմ, որ նախաքննությունը ամեն ինչ կպարզի։

Հ.Գ.2. ՊԱՀԱՆՋՈՒՄ եմ շտապ փոխել այդ վերելակը՝ անկախ նրանից, քանի տարի էր այն շահագործվում։

Արմեն Ալավերդյանը ֆեյսբուքյան Էջից

Այս խորագրի վերջին նյութերը