Լրահոս

12.08.2023 21:50


Գեղարքունիքի մարզում բախվել են BMW-ն ու ЗИЛ-ը, ընտանիքի 3 անդամ, այդ թվում երեխա, տեղափոխվել են հիվանդանոց (լուսանկար)

Գեղարքունիքի մարզում բախվել են  BMW-ն ու ЗИЛ-ը, ընտանիքի 3 անդամ, այդ թվում երեխա, տեղափոխվել են հիվանդանոց (լուսանկար)

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ M11 ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 66-ամյա Մեծարես Բ.-ի վարած ЗИЛ մակնիշի բեռնատար ու 63-ամյա Վարդան Մ.-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները: Գրել է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով ЗИЛ-ը կողաշրջվել է, իսկ BMW-ի վարորդն ու նրա ուղևորներ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 14-ամյա Վարդան Մ.-ն և 61-ամյա Սոֆիա Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Այս խորագրի վերջին նյութերը