Լրահոս

13.08.2023 13:44


Երևանի մանկական այգու տարածքում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է ժամանել 2 մարտական հաշվարկ (տեսանյութ)

Երևանի մանկական այգու տարածքում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է ժամանել 2 մարտական հաշվարկ (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող մանկական այգում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայրից Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ այրվում է մի շինություն, որտեղ, ըստ նախնական տեղեկությունների, չգործող կարուսելներ են եղել։

Այժմ տարածքում աշխատում են հրշեջ–փրկարարները։ Դեպքի վայր է ժամանել 2 մարտական հաշվարկ։

Ներկա պահին հրդեհն արդեն տեղայնացվել է։

Այս խորագրի վերջին նյութերը