Սևանա լճից դուրս են բերել 48-ամյա տղամարդու դի. հայտնի է ինքնությունը
Օգոստոսի 13-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում լողանալիս քաղաքացին տեսադաշտից կորել է և հնարավոր է, որ նա ջրահեղձ է եղել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին ջրափրկարարները, քաղաքացիները լճից դուրս են բերել քաղաքացուն։
Դեպքի վայր ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է քաղաքացու մահը։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 48-ամյա Էդգար Հ․-ն է։