Երևան-Գյումրի ավտոճանապարհին վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի (լրացված)
Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, օգոստոսի 14-ին ժամը 00:30-ի սահմաններում տեղի է ունեցել ավտովթար: Ինչպես տեղեկանում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, ճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ․ Պ․, ծնված 1990 թ.):
Վթարի հետևանքով մահացել է 11 քաղաքացի:
Գյումրու ԲԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Գյումրու ԲԿ են հոսպիտալացվել տուժածներ Մ. Գ.-ն (ծնված 1996 թ.), Լ. Ղ.-ն (ծնված 1989 թ.), Հ. Պ.-ն (ծնված 1990 թ.), Պ. Ա.-ն (ծնված 1985 թ.), Է. Ք.-ն (ծնված 2000 թ.) և Է. Ս.-ն (ծնված 1984 թ.): Այնուհետև Է. Ս.-ն (ծնված 1984 թ.) տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ:
***
Երևան–Գյումրի ավտոճանապարհին այս գիշեր տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով տուժած 5 քաղաքացու վիճակը ծանր է, նրանց կյանքին վտանգ է սպառնում։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին հիվանդանոցից։
5 վիրավորներն էլ բազմաթիվ վնասվածքներ ունեն։ Տուժածներից մեկը գիշերը տեղափոխվել է Երևան։ Տուժածներն են Մ. Գ.-ն (ծնված 1996 թ.), Լ. Ղ.-ն (ծնված 1989 թ.), Հ. Պ.-ն (ծնված 1990 թ.), Պ. Ա.-ն (ծնված 1985 թ.), Է. Ք.-ն (ծնված 2000 թ.) և Է. Ս.-ն (ծնված 1984 թ.): Այնուհետև Է. Ս.-ն (ծնված 1984 թ.) տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, այս գիշեր ժամը 00։27-ի սահմանում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար։
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ․ Պ․, ծնված 1990 թ.):
Վթարի հետևանքով զոհվել է 11 քաղաքացի:
***
Գյումրի-Երևան ավտոճանապարհին վթարի ենթարկված միկրոավտոբուսի ուղևորները վերադառնում էին Թուրքիայում գտնվող պատմական հայկական բնակավայրեր կատարած ուղևորությունից։
Գյումրիում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում լուրը հաստատել է վթարի հետևանքով տուժածներից մեկի հարազատը։
Միկրոավտոբուսը պատկանել է «Համշեն տուր» տուրիստական ընկերությանը։ Ընկերության հիմնադիր Գևորգ Պետրոսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է, որ միկրոավտոբուսը խմբին տեղափոխելիս է եղել Արևմտյան Հայաստանից։
***
NEWS.am-ի տեղեկություններով՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարի հետևանքով զոհվածների թվում է նաև «Համշեն տուր»-ի զբոսավարը։
Նշենք, որ Քննչական կոմիտեն դեռևս չի հրապարակում զոհված 11 քաղաքացիների անունները։
***
Հայաստանի քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել 11 մարդու կյանք խլած ավտովթարի վերաբերյալ։
Ինչպես նշվում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ, նախնական տվյալներով՝ 2023 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 00։20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածում միմյանց են բախվել «Զիլ» և «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցները, որի հետևանքով վերջինիս վարորդը և 10 ուղևոր մահացել են, իսկ «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի 5 ուղևոր, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն։
«Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրի զննությամբ պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածում՝ դեպի Երևան քաղաքի ուղղության ուղեմասում, առաջամասերով միմյանց են բախվել հիշյալ տրանսպորտային միջոցները, որոնցից «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցը գտնվել է իր երթևեկելի ուղեմասում՝ դեպի Երևան քաղաքի ուղղությամբ, իսկ «Զիլ» մակնիշի տրանսպորտային միջոցը՝ հանդիպակաց երթևեկելի ուղեմասում՝ դեպի Գյումրի քաղաքի ուղղությամբ:
Բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի համաձայն՝ «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի վիճակը գնահատվում է ծանր և վերջինիս ցուցմունք տալը հնարավոր չէ:
Քրեական վարույթի շրջանակներում 16 անձ ճանաչվել է տուժող, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում են քննչական և դատավարական անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: