Աշխարհ

14.08.2023 10:31


ԱՄՆ-ում ավիաշոուի ժամանակ ՄիԳ-23 է կործանվել (տեսանյութ)

ԱՄՆ-ում ավիաշոուի ժամանակ ՄիԳ-23 է կործանվել (տեսանյութ)

ԱՄՆ Միչիգան նահանգում ավիաշոուի ժամանակ ՄիԳ-23 կործանիչ է կործանվել։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ Դեթրոյթի մայրաքաղաքային օդանավակայանին հղումով, ավիավթարի հետևանքով զոհեր չկան, օդաչուին ու ուղևորին հաջողվել է ինքնանետվել։

Thunder Over Michigan շոուի շրջանակներում ելույթ ունեցեղ կործանիչը մխրճվել է Բելվիլ քաղաքում գտնվող բնակելի համալիրին կից ավտոկայանատեղիի մեջ։ Վթարի հետևանքով վնասվել է մի քանի ավտոմեքենա, սակայն ավտոկայանատեղիում, բարեբախտաբար, մարդ չի եղել։

Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, սակայն ինքնանետված օդաչուն և ուղևորը հնարավոր խնդիրների կանխարգելման նպատակով տեղափոխվել են հիվանդանոց։

Համացանցում հայտնված կադրերում երևում է՝ ինչպես է օդաչուն կորցնում կործանիչի կառավարումը, ինչից հետո անձնակազմն ինքնանետվում է, իսկ ինքնաթիռը՝ կործանվում։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը