Աշխարհ

14.08.2023 18:33


41-ամյա ինդոնեզուհին ամուսնացել է իր ընկերուհու 16-ամյա որդու հետ

41-ամյա ինդոնեզուհին ամուսնացել է իր ընկերուհու 16-ամյա որդու հետ

41-ամյա ինդոնեզուհի Մարիանան ամուսնացել է իր ընկերուհու 16-ամյա որդու՝ Քևինի հետ, գրում է TribunNews-ը։

Կինը Քևինին ճանաչում էր դեռ մանկուց։ Բացի այդ, Մարիանան ընկերություն էր անում Քևինի 37-ամյա մոր՝ Լիզայի հետ և ապրում էր նրանցից ընդամենը մի քանի տուն այն կողմ։

Տղայի մայրը հերքում է, որ որդուն ամուսնացրել է ընկերուհու հետ նրա վիճակի պատճառով։

Այնուամենայնիվ, հարսանիքից 4 օր անց նորապսակներին ստիպել են առանձին ապրել։

Սոցիալական ծառայությունները հայտնել են, որ նորապսակները պետք է քնեն առանձին ննջասենյակներում, մինչև Քևինը դառնա 19 տարեկան: Հենց այս տարիքից Ինդոնեզիայում ամուսնությունները թույլատրվում են ծնողների թույլտվությամբ, իսկ առանց ծնողների թույլտվության ինդոնեզացիները կարող են ամուսնանալ 21 տարեկանից։

Արդյունքում, հանգամանքները ստիպեցին Լիսային խնդրել որդուն ապահարզան տալ, թեև ինքը համաձայնել էր այդ ամուսնությանը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը