ՀՀ-ում ՌԴ 102-րդ ռազմաբազայի օդաչուները բարդ օդանավավարության տարրեր են կատարել (տեսանյութ)
Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմակայանի օպերատիվ-մարտավարական ավիացիայի ՄիԳ-29 բազմաթիրախային կործանիչների օդաչուները մասնակցել են ուսումնամարզական թռիչքների, որոնց շրջանակում կատարելագործել են ինքնաթիռների կառավարման հմտությունները: Տեղեկությունը հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։
Թռիչքներից առաջ օդաչուները նախաթռիչքային ցուցումներ են ստացել ավիաբազայի հրամանատարությունից: Ուսումնամարզական թռիչքները նրանք իրականացրել են անհատապես և զույգերով, բացի նախանշված երթուղուց նաև լեռնային տեղանքներում։
Օդաչուները նաև փոխգործակցության մեխանիզմներ են մշակել թռիչքների կառավարման խմբերի և թռիչքային հերթափոխեր ապահովող ստորաբաժանումների հետ։
Ուսումնամարզական թռիչքներին ներգրավվել է Հայաստանում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ավելի քան 120 զինծառայող, գործարկվել է շուրջ 20 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում` ՄիԳ-29 բազմաթիրախային կործանիչներ: