Լրահոս

14.08.2023 14:03


«Սևան» ՔԿՀ-ում կալանավորված անձի անվամբ բերված սառնարանում 14 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր են հայտնաբերվել

«Սևան» ՔԿՀ-ում կալանավորված անձի անվամբ բերված սառնարանում 14 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր են հայտնաբերվել

Օգոստոսի 11-ին՝ ժամը 16:45-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման և օպերատիվ բաժինների ծառայողները, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, զննության են ենթարկել քաղաքացու կողմից դատապարտյալի անվամբ բերված սառնարանը:

Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։

Զննությամբ սառնարանի միջնահարթակից հայտնաբերվել են թափանցիկ, կպչուն ժապավենով և շինարարական փրփուրով քողարկված մոտ երկու տասնյակ արգելված իրեր, մասնավորապես՝ 14 հատ բջջային հեռախոս, 4 USB լար և բաժանորդային քարտ:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ:

Այս խորագրի վերջին նյութերը