ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը խեղդվել է Սևանա լճում
Հայաստանում դժբախ պատահարի հետևանքով մահացել է Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Սենչենկոն. նա ղեկավարել է երկրում Ուկրաինայի դիվանագիտական առաքելությունը։
Այս մասին գրում է rbc.ua կայքը՝ հղում անելով Ուկրաինայի ԱԳՆ-ին:
Նշենք, որ նախօրեին հայկական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Սևանա լճում տղամարդ է խեղդվել։
Օգոստոսի 13-ին, ժամը 20:17-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարներն ափից 25 մ հեռավորության վրա նկատել են քաղաքացու, ով լողալիս անհետացել է։
Ջրափրկարարները լողալով մոտեցել են տվյալ հատված, մոտ 1․5 մ խորությունից դուրս բերել քաղաքացուն և ռետինե մոտորանավակով տեղափոխել ափ:
Շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են քաղաքացու մահը։