Քաղաքական

14.08.2023 22:31


Թուրքիայի ԱԳՆ-ն Հայաստանի իշխանություններին պահանջներ է ներկայացրել

Թուրքիայի ԱԳՆ-ն Հայաստանի իշխանություններին պահանջներ է ներկայացրել

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի հետ կապված զարգացումների համատեքստում։

Թուրքական IHA-ի փոխանցմամբ Թուրքիայի ԱԳՆ-ը կոչ է արել Հայաստանին «հետ կանգնել սադրիչ քայլերից, ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ղարաբաղի հայ բնակչության կարիքների համար աջակցել օգտագործելու Աղդամ-Ստեփանակերտ եւ այլ ճանապարհներ, աջակցել Ղարաբաղի հայերին Ադրբեջանին ինտեգրելու ջանքերը»։

Թուրքիայի ԱԳՆ-ը նաեւ պնդել է, թե «աշխարհում անհիմն մեղադրում են Ադրբեջանին Լաչինի միջանցքի հարցում»՝ շեշտելով, թե «Լաչինը Ադրբեջանի տարածքն է եւ այն ինչպես կուզի, կօգտագործի»։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը