Լրահոս

14.08.2023 22:34


Վթարից զոհված 18-ամյա Եվա Փարսյանը պատմության ուսուցչուհու հետ էր մեկնել Արևմտյան Հայաստան․ նա նույնպես զոհվել է

Վթարից զոհված 18-ամյա Եվա Փարսյանը պատմության ուսուցչուհու հետ էր մեկնել Արևմտյան Հայաստան․ նա նույնպես զոհվել է

Շիրակի մարզի ողբերգական վթարի հետեւանքով զոհվածներից ամենաերիտասարդը 18-ամյա Եվա Փարսյանն է (նկարում՝ ձախից)։ Նա Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղից էր։ Ուներ իրենից փոքր մեկ եղբայր։ Սովորել էր Կոռնիձորի Արմաթ ինժեներական լաբորատորիայում։

«Եվան այս տարի ընդունվել էր ԵՊՀ պատմության ֆակուլտետ։ Մեր ամենախելացի, ակտիվ ու ընդունակ երեխաներից էր»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմաթ լաբորատորիայի դասընթացավար Էլա Ղահրամանյանը։

Եվան Արեւմտյան Հայաստան էր մեկնել իր պատմության ուսուցչուհու՝ Նարե Ամարյանի հետ (նկարում՝ աջից)։ Նարեն նույնպես մահացել է ավտովթարի հետեւանքով։ Նա 27 տարեկան էր, ամուսնացած չէր, ուներ երկու քույր։

«Երկուսն էլ պատմություն շատ էին սիրում, ուրախությամբ գնացել էին իրենց պատմական հայրենիքը տեսնելու։ Ես էլ պետք է գնայի իրենց հետ, բայց վերջին պահին ծրագրերը փոխվեցին»,-նշեց Էլան։

Այս խորագրի վերջին նյութերը