Աշխարհ

15.08.2023 07:55


Թուրքական քարոզչությունը՝ հօգուտ Ադրբեջանի օկուպացիոն քաղաքականության

Թուրքական քարոզչությունը՝ հօգուտ Ադրբեջանի օկուպացիոն քաղաքականության

Թուրքիան Ադրբեջանին օգնում եւ աջակցում է կրտսեր եղբոր օկուպացիոն քաղաքականությունում, օգնությունը ոչ միայն զուտ ռազմական, այլեւ քարոզչական բնույթի է։

Այս նպատակով թուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչների խումբը կայցելի 44-օրյա պատերազմի արդյունքներով օկուպացված Արցախի տարածք։

ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ այցելություն կկատարվի նաեւ հին հայկական Շուշի քաղաք։

Հիշեցնենք, որ Թուրքիան ուղիղ մասնակցություն է ունեցել 44-օրյա պատերազմին՝ այդ թվում ապահովելով Մերձավոր Արեւելքից վարձկանների մասնակցությունը պատերազմին։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը