Աշխարհ

15.08.2023 21:19


13-ամյա տղան 30 մետրից ընկել է Մեծ կանյոնից և ողջ է մնացել

13-ամյա տղան 30 մետրից ընկել է Մեծ կանյոնից և ողջ է մնացել

13-ամյա Ուայթ Կաուֆմանը Հյուսիսային Դակոտայից ողջ է մնացել՝ 30 մետր բարձրությունից ընկնելով Մեծ կանյոնը ընտանեկան ճամփորդության ժամանակ։

Ինչպես տեղեկացրել է The Guardian-ը, փրկարարներին երկու ժամ է անհրաժեշտ եղել նրան փրկելու համար։

«Ես մի կողմ քաշվեցի, որպեսզի մյուսները կարողանան լուսանկարել, եւ պատահմամբ ընկա կիրճը»,-պատմել է նա։

Կաուֆմանը օդով տեղափոխվել է Լաս Վեգասի հիվանդանոց՝ բուժելու համար կոտրված ինը ողերը, պայթած փայծաղը, ուղեղի ցնցումը, կոտրված ձեռքն ու հոդախախտված մատը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը