Լրահոս

15.08.2023 14:36


Երևանում կառուցվող շենքի նկուղում կախված դի է հայտնաբերվել

Երևանում կառուցվող շենքի նկուղում կախված դի է հայտնաբերվել

Այսօր՝ օգոստոսի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 11։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյուրջյան փողոցում կառուցվող շենքի հորանում տղամարդու դի կա կախված։

Փրկարարները մեծ դժվարությամբ դին դուրս են բերել հորանից և մոտեցրել դիատարին։ Տղամարդը ինքնասպանություն է գործել մոտ 2 օր առաջ:

Տեղում ոստիկանները, պարեկներն ու քննիչները պարզել են, որ մահացածը 31-ամյա Վահագն Մ․-ն է, ով նշված շինարարությունում աշխատում էր որպես բանվոր։

Այս խորագրի վերջին նյութերը