Աշխարհ

15.08.2023 15:10


ՌԴ-ն ահաբեկչության դեմ պայքարում ՀԱՊԿ դաշնակիցներին կօգնի սպառազինությամբ. Շոյգու

ՌԴ-ն ահաբեկչության դեմ պայքարում ՀԱՊԿ դաշնակիցներին կօգնի սպառազինությամբ. Շոյգու

Ռուսաստանը կշարունակի օգնել ՀԱՊԿ դաշնակիցներին ահաբեկչության դեմ պայքարում սպառազինության մատակարարմամբ։

Հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Չնայած Եվրոպայում տիրող բարդ իրավիճակին` ահաբեկչության դեմ պայքարն ու Ռուսաստանի դաշնակիցներին տրամադրվող օգնությունը շարունակում է մնալ ՌԴ ՊՆ-ի առաջնահերթ խնդիրը։ Այդ աջակցությունը նախկինի պես ներառելու է կադրերի նախապատրաստում, համատեղ զորավարժություններ, զորքի պատրաստում, զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարում»,-ասել է նա միջազգային անվտանգության մոսկովյան համաժողովի շրջանակում։

ՌԴ ՊՆ ղեկավարը նշել է նաև, որ Կենտրոնական Ասիայում ՀԱՊԿ–ի գծով ՌԴ դաշնակիցների անվտանգությունը ՌԴ ռազմական գերատեսչության աշխատանքի առանցքային առաջնահերթությունն է։ Քանի որ Աֆղանստանի տարածքում սաստկանում է ահաբեկչական կազմակերպությունների ազդեցությունը, դա Կենտրոնական Ասիայի համար անվտանգության սպառնալիքներ է ստեղծում։

«Արևմտյան երկրներն աստիճանաբար ավելի ակտիվ են փոխգործակցում տարբեր ազգային ոչ փուշտունական զորամիավորումների հետ։ Նրանց գործողությունների գաղափարը հասկանալի է»,-հայտարարել է նա։

Շոյգուն հավելել է, որ Ռուսաստանն ամրապնդելու է ռազմական համագործակցությունը Ասիա–Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ։ Կարևորագույն գործընկերներից մեկը Հնդկաստանն է, որի հետ ՌԴ–ն պատմականորեն առանձնահատուկ հարաբերություններ ունի, իսկ Վիետնամի, Մյանմայի, Մոնղոլիայի, Լաոսի, Ինդոնեզիայի, Բանգլադեշի հետ գաղութատիրության դեմ պայքարի համատեղ փորձ ունեն։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը