Աշխարհ

20.10.2011 14:39


Իրանի և Ադրբեջանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել

Իրանի և Ադրբեջանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել

Ինչպես փոխանցում է «1news.az»–ը, Ադրբեջանի և Իրանի պետական սահմանին  խախտման դեպք է գրանցվել։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 19–ին Ադրբեջանի և Իրանի սահմանին սահմանախախտման միջադեպ է գրանցվել։

Միջադեպի հետևանքով Ադրբեջանի տարածքում  1200 մ խորացել է զինվորական հագուստով միջին տարիքի տղամարդ։

Սահմանապահները նախազգուշական կրակոցներով պահանջել են կանգնել, սակայն նա չի ենթարկվել պահանջին և հարձակվել է, որի հետևանքով նրա նկատմամբ զենք է կիրառվել։

Սահմանախախտը մարմնական վնասվածք է ստացել և նախնական օգնություն ստանալուց հետո տեղափոխվել հիվանդանոց։

Միջադեպի մասին Ադրբեջանը տեղեկացրել է Իրանի Իսլամական Հանրապետության համապատասխան կառույցներին։

 

Այս խորագրի վերջին նյութերը