Արցախում սովից 40-ամյա բնակիչ է մահացել (լուսանկար)
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը ահազանգել է Արցախում սովամահության դեպքի մասին։
Արցախի մարդու իրավունքներ պաշտպան Գեղամ Ստեփանյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-իր էջում:
Նա ընդգծել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված տեղեկատվության և ՄԻՊ աշխատակազմի կողմից իրականացված ուսումնասիրություններով պարզվել է, որ Ստեփանակերտի բնակիչ, 1983 թվականին ծնված Կ.Հովհաննիսյանը մահացել է քրոնիկ թերսնուցման, սպիտակուցաէներգետիկ անբավարարության հետևանքով։
Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության և անձի մահվան մասին վկայականի՝ Կ.Հովհաննիսյանի մահվան պատճառ է հանդիսացել՝ «արտահայտված ալիմենտար դիստրոֆիան (սննդանյութերի երկարատև և ոչ լիարժեք ընդունման հետևանքով ընդհանուր հյուծվածություն, այտուցներ, նյութափոխանակության բոլոր ձևերի խանգարում, օրգանների կազմափոխությամբ և ֆունկցիոնալ խանգարումներով), կախեքսիան, սպիտակուցաէներգետիկ անբավարարությունը, կվաշիորկորը (սնուցման խանգարման հատուկ՝ ծանր տարատեսակ, որը զարգանում է օրգանիզմում սննդի մեջ սպիտակուցների ոչ բավարար պարունակության պարագայում, հիվանդության զարգացմանը նպաստում են կենցաղային ծանր պայմանները, ցածր կենսամակարդակը), երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբը՝ աջից կռուպոզ տարրի գերակշռումով, թոքերի այտուցը, խառը մետաբոլիկ, հիպոքսիկ էնցեֆալոպաթիան, ներքին օրգանների՝ երիկամների դիստրոֆիան, անեմիան, սեպտիկ վիճակը, աջակողմյան հիդրոթորաքսը, քրոնիկական թերսնվածությունը»:
«Ադրբեջանի կողմից Արցախի ութ ամիս շարունակվող շրջափակման աղետալի հետևանքները հանրային առողջության վրա առավել քան նկատելի և շոշափելի են, որոնք առաջնահերթ արտահայտվում են հասարակության խոցելի խմբերի՝ երեխաների, հղիների, քրոնիկ հիվանդություն ունեցող անձանց, հաշմանդամների և տարեցների առողջական իրավիճակի վրա։
Շրջափակման և հատկապես երկամսյա լիակատար պաշարման հետևանքով առաջացած պարենային աղետալի իրավիճակը և դրա հետևանքով անձանց թերսնուցումը և սովի սպառնալիքը, անհրաժեշտ դեղորայքի բացակայությունը և առողջապահական համակարգի լիարժեք գործելու անհնարինությունը ուղիղ և անառարկելի սպառնալիքներ են ստեղծում Արցախի 120 հազար բնակչության համար»,-գրել է Արցախի ՄԻՊ-ը։