Քաղաքական

15.08.2023 21:43


ՀՀ իշխանությունների մտքով չանցնի ՄԱԿ-ի ԱԽ-ում Լաչինը բացելու դիմաց Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել. Օսկանյան (տեսանյութ)

ՀՀ իշխանությունների մտքով չանցնի ՄԱԿ-ի ԱԽ-ում Լաչինը բացելու դիմաց Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել. Օսկանյան (տեսանյութ)

ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստում Ադրբեջանը կմտնի «Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու դիմաց բացել Լաչինի ճանապարհը» առեւտրի մեջ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

«Հարցը ՄԱԿ-ի ԱԽ տանելով Հայաստանի պատվիրակությունը հենց Նյու Յորքում պետք է կարողանա հսկողության տակ պահել ամբողջ գործընթացը, որ հանկարծ դա Հայաստանի ձեռքերից դուրս չգա, եւ այն դրական ակնկալիքը, որ այսօր մեր մոտ ստեղծվել է դրական ինչ-որ բան ԱԽ-ից ստանալու, հանկարծ հերթական մղձավանջի չվերածվից»,-նշեց Օսկանյանը։

Վարդան Օսկանյանը հույս հայտնեց, որ հարցը մինչեւ ՄԱԿ-ի ԱԽ տանելը Հայաստանի դիվանագիտությունը նախապատրաստական ճիշտ աշխատանք է տարել՝ տարբեր կողմերի հետ. «Բայց հիմնականում ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական 5 անդամների հետ, ինչպես նաեւ մյուս անդամ-երկրների հետ, հստակ ասվել է, որ այս հարցը մենք տանում ենք ԱԽ Լաչինի ճանապարհի բացման հարցը՝ ելնելով իրավիճակի սրությունից մի նպատակով, որ մենք այնտեղ ստանանք մի բանաձեւ կամ հայտարարությունը, որը կստիպի Ադրբեջանին, որպեսզի նա բացի այդ ճանապարհը»:

Օսկանյանն ասաց, որ հույս ունի՝ այդ երկրների աջակցությունը կստանա Հայաստանը, որպեսզի հանկարծ այդ բանաձեւի շուրջ այլ զարգացումներ չլինեն.

«Որովհետեւ դրա վտանգն իսկապես կա: Երկրները կուզենան հենց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնության հասնել, որպեսզի կարողանան կոնսենսուսով հայտարարության կամ ինչ-որ բանաձեւ ընդունեն: Հայկական կողմը մի շատ կարեւոր հարցի պատասխանը պետք է ունենա, հաշվի առնելով որ Հայաստանի իշխանությունները ճանաչել են Արցախն Ադրբեջանի մաս է, ապա ի՞նչ խնդիր կա, որ Հայաստանը ընդունի եւ համոզի եւ պարտադրի ԼՂ բնակչությանը, որ հումանիտար օգնությունն ընդունեն Աղդամի ճանապարհով: Այդ հարցի պատասխանը հայկական կողմը պետք է ունենա»:

Նախկին նախարարի կարծիքով՝ կա մեկ այլ վտանգավոր զարգացում, որ Ադրբեջանը կմտնի «Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու դիմաց բացել Լաչինի ճանապարհը» առեւտրի մեջ.

«ԱՄՆ-ն եւ մյուս միջնորդները դրա հետ խնդիր չեն ունենա, նրանք նույնպես կքաջալերեն, որ Հայաստանը գնա այդ առեւտուրին: Հայաստանի վրա ճնշում կլինի, որ նման բանաձեւի իր համաձայնությունը տա: Սա ուղղակի վերջ կդնի Արցախի ժողովրդի ինքնորոշման որեւէ ձգտմանը, որովհետեւ նման ամրագրումը կունենա միջազգային օրենքի ուժ եւ կծածկի այլ հիմնավոր նորմեր, որոնք կարող են վերաբերել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքին: Հանկարծ ՀՀ իշխանությունների մտքով նույնիսկ չանցնի, որ նրանք կարող են մտնել նման առեւտրի մեջ: ՀՀ իշխանությունները Նյու Յորքում չպետք է գնան նման առեւտրի, դա վերջ կդնի ամեն ինչին, նման զարգացում հնարավոր է»:

Այս խորագրի վերջին նյութերը