Քաղաքական

15.08.2023 21:49


Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լեռնային Ղարաբաղը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները

Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լեռնային Ղարաբաղը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները

Օգոստոսի 15-ին ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։ Այս մասին հայնտել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում «ամենից ակտուալ միջազգային ու տարածաշրջանային օրակարգի շուրջ»։

Առանձնահատուկ «շեշտադրվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի արագ դեէսկալացմանն ուղղված նախապես սկզբունքորեն համաձայնեցված քայլերի գործնական իրականացման անհրաժեշտությունը, ներառյալ հումանիտար ուղիների ապաշրջափակումը, ներառյալ Լաչինի միջանցքը»։

Ընդգծվել է «Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի ամբողջ համալիրի իրականացման այլընտրանք չլինելու հանգամանքը»՝ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման հասնելու համար։

«Նախարարները ընդհանուր կարծիք են հայտնել այս ոլորտում կոնկրետ աշխատանքը քաղաքական քարոզչական գործողություններով փոխարինելու փորձերի հակաարդյունավետության մասին»,-ասված է հաղորդագրության մեջ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը