Աշխարհ

16.08.2023 18:35


Բրիտանացի երկվորյակներն ավելի քան 200 000 դոլար են ծախսել Բարբի տիկնիկի տեսք ունենալու համար

Բրիտանացի երկվորյակներն ավելի քան 200 000 դոլար են ծախսել Բարբի տիկնիկի տեսք ունենալու համար

Բրիտանացի երկվորյակներ Դեյզի և Դոլլի Սիմփսոններն ավելի քան 200 հազար դոլար են ծախսել՝ իրենց կրծքերը, հետույքները, քթերը և հեշտոցները վերափոխելու համար, որպեսզի նմանվեն Բարբի տիկնիկին:

«Նախքան ինչ-որ բան անելը մենք սովորական տեսք ունեինք,-Caters News-ին ասել է Դոլին:-Մենք մեզ կանացի չէինք զգում և թվում էր, թե մեր արտաքինը չի համապատասխանում մեր անհատականությանը կամ ոճին: Մենք նախընտրում ենք նմանվել Բարբի տիկնիկներին»։

4

2020 թվականից աղջիկները բազմաթիվ պլաստիկ վիրահատությունների են ենթարկվել, այդ թվում՝ կրծքի մեծացում, լաբոպլաստիկա, ռինոպլաստիկա և BBL (բրազիլական հետույք): Շիկահեր զույգը նաև փոխել է իր տեսքը բոտոքսի, վինիրների և ֆիլերների, ինչպես նաև շուրթերի, կզակի, այտերի և ծնոտների լրացուցիչ կոսմետիկ պրոցեդուրաների միջոցով։

Բարբի դառնալը եղել է դուետի ընդհանուր երազանքը դեռևս փոքր տարիքից։

«Մինչ մենք սկսել էինք պրոցեդուրաներ և վիրահատություններ անել, մենք բավականին անվստահ էինք մեր արտաքինի հարցում»,-խոստովանել է Դոլլին՝ հավելելով, որ ինքն ու Դեյզին երևակայել են իրենց մանկության մեծ մասը Բարբի լինելու մասին: «Մեզ միշտ դուր են եկել վառ շիկահերները՝ զարմանալի արևայրուքով և մեծ կրծքերով, որոնք նման են տիկնիկների»,-ասել է նա:

Դեյզին և Դոլին մեծացել են՝ հավատալով, որ արևայրուքով մաշկ, մեծ կրծքեր և սլացիկ մարմին ունեցող կանայք գեղեցկության մարմնացումն են:

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը