Քաղաքական

16.08.2023 11:39


Ռուս խաղաղապահներն ուժի կիրառմամբ բացել են ռազմաբազայի մուտքը

Ռուս խաղաղապահներն ուժի կիրառմամբ բացել են ռազմաբազայի մուտքը

Արցախում գտնվող Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները ռազմաբազայից ծանր զրահատեխնիկա հանեցին բողոքի ակցիա իրականացնող արցախցի ակտիվիստների դեմ։

Ռուս զինծառայողները ուժի կիրառմամբ հեռացրեցին ռազմաբազայի մուտքն արգելափակած ավտոմեքենան։

Նշենք, որ ակտիվիստները պահանջում են Ռուսաստանից՝ բացել Լաչինի միջանցքը, որն արգելափակել է Ադրբեջանը։

Արցախի «Հեղափոխական» կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանը ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել էր, որ ռազմաբազայի մուտքն արգելափակված է։ Նա կոչ էր արել արցախցիներին՝ ժամը 19։00-ին հավաքվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակումև միասին լինել Իվանյանում տեղակայված ռուսական ռազմաբազայի դիմաց։

Օսիպյանը նաև ասել էր, որ միջանցքը պիտի ապաշրջափակվի, պետք է արցախցիները տանը չնստեն, իրենց բողոքի ձայնը բարձրացնեն և չսպասեն թե իշխանությունը և միջազգային հանրությունն ինչ կանեն։

Հիշեցնենք, որ մի խումբ ակտիվիստները դեռ գիշերվանից են փակել Արցախում ռուս խաղաղապահների ռազմաբազայի մուտքը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը