Օգոստոսի 17-ին ժամը 04:23-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Կ. Պ.-ից ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, Ստեփանակերտ քաղաքի Թումանյան 42 հասցեում բռնկված հրդեհի մասին:
Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
«Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 04:42-ին, լիկվիդացրել` ժամը 05:14-ին:Նախնական տվյալներով մասնակի այրվել է շինարարական փայտանյութեր, մոտ 2X3մ մակերեսով չոր խոտատարածք և թփեր:
Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:
Ծառայությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները և ստեղծված իրավիճակում ցուցաբերել զգոնություն։
Մեր պատասխանատվությամբ բացառենք անցանկալի դեպքերը»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հրդեհ՝ Ստեփանակերտի Թումանյան փողոցում
Օգոստոսի 17-ին ժամը 04:23-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Կ. Պ.-ից ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, Ստեփանակերտ քաղաքի Թումանյան 42 հասցեում բռնկված հրդեհի մասին:
Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
«Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 04:42-ին, լիկվիդացրել` ժամը 05:14-ին: Նախնական տվյալներով մասնակի այրվել է շինարարական փայտանյութեր, մոտ 2X3մ մակերեսով չոր խոտատարածք և թփեր: