Լրահոս

17.08.2023 13:16


Ողբերգական վթարից տուժածներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

Ողբերգական վթարից տուժածներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են Շիրակի մարզում օգոստոսի 14-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածների առողջական վիճակի մասին:

«1 տուժած՝ Գյումրու բժշկական կենտրոնում, առողջական վիճակը` միջին ծանրության:

2 տուժած՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Մեկի առողջական վիճակը բավարար, մյուսինը` կայուն:

1 տուժած ՝ «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում, առողջական վիճակը` վիրահատվել է, կայուն ծանր:

1 տուժած՝«Աստղիկ» բժշկական կենտրոնում, առողջական վիճակը` միջին ծանրության:

1 տուժած ՝«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը` ծայրահեղ ծանր»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում այս գիշեր ժամը 00։27-ի սահմանում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար, ինչի հետեւանքով 11 անձ մահացել է, և 6–ը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն։

Այս խորագրի վերջին նյութերը