Լրահոս

17.08.2023 13:39


Երևանում թալանել են հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրենի տունը․ գողացել են չհրկիզվող պահարանը, որտեղ եղել է խոշոր չափի գումար

Երևանում թալանել են հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրենի տունը․ գողացել են չհրկիզվող պահարանը, որտեղ եղել է խոշոր չափի գումար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 15-ին բնակարանային գողություն է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը՝ ժամը 13։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 54-ամյա Հայկ Ա․-ն և հայտնել, որ իրենց տանից գողություն է կատարվել։

Տեղում ահազանգողը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ օգոստոսի 14-ի 18։00-ից մինչև օգոստոսի 15-ի 13։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Կուրղինյան փողոցում գտնվող իր տան պատուհանի ճաղավանդակը, մտել ներս և այնտեղից հափշտակել չհրկիզվող պահարանը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Հայկ Ա․-ն Հայաստանում գործող հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրենն է, նա հայտնել է, որ չհրկիզվող պահարանում եղել է մոտ 2 միլիոն դրամ և կարևոր փաստաթղթեր

Այս խորագրի վերջին նյութերը