Տնտեսական

17.08.2023 21:14


Մարզահամերգային համալիրում օդափոխության համակարգի ստեղծման համար 18.5 մլն դրամ կտրամադրվի

Մարզահամերգային համալիրում օդափոխության համակարգի ստեղծման համար 18.5 մլն դրամ կտրամադրվի

ՀՀ կառավարությունը շուրջ 18.5 մլն դրամով կավելացնի «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ–ի կանոնադրական կապիտալը։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության նիստի չզեկուցվող հարցերի փաթեթից։

Նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար համալիրի կողմից հայտարարվել է պայմանով մրցույթ և կնքվել է պայմանագիր՝ «ՍՏ ԱՐՏ» ՍՊԸ-ի հետ։

Նշված գումարը կտրամադրվի մարզահամերգային համալիրին ամրացված շենքի օդափոխության համակարգի ստեղծման, արդիականացման, վերազինման և հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով:

Այս խորագրի վերջին նյութերը