Բավականին անհասկանալիորեն, շատ մարդիկ հրապարակային հայտարարում էին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երեկվա նիստից մեզ համար ինչոր կարևոր արդյունքիմասին։ Քանի որ, տեսնում ենք, շատերը այդպես էլ չեն կողմնորոշվում՝ սա վատ էր, շատ վատ էր, ոչինչ էր, ինչ էր, կիսվենք մեր դիտարկումներով դիտարկումներով։
Հարգելիներս, այդտեղ տեղի ունեցավ հետևյալը․ ԱԽ մշտական ու ժամանակավոր անդամ երկրների ներկայացուցիչների 1-5 րոպե տևողությամբ ելույթներից, Հայաստանի, Ադրբեջանի ներկայացուցիչների փոխադարձ մեղադրանքներից, Ադրբեջանի ներկայացուցչի ակնհայտ սուտ տեղեկություններից, ԵՄ ներկայացուցչի ելույթից հետո ասացին՝ դե, ցտեսություն, նիստն ավարտվեց։ Բանաձև չեղավ, որ հստակեցվի՝ հիմա ի՞նչ, ոչ էլ որևէ որոշում՝ լավ թե վատ, ուղղակի՝ ոչինչ։ Էն ռուսական խոսք կա՝ «посидели, по..․дели, разбежались»։
Իսկ իրականում, ասենք ինչու էր այդպես․ քանի որ հիմնական ասելիքը, այդ թվում Ադրբեջանի ներկայացուցչի, բխում էր Պրահայում Փաշինյանի խոսք տվածից, որով հենց այդտեղ Արցախը համաձայնել էր ճանաչել Ադրբեջանի մաս, դրա համար էլ ունենում ենք ամեն անգամ նույնը։
Չէ՞ որ, ոչ ոք չխոսեց Արցախի ժողովրդի, չճանաչված, բայց միևնույն է՝ ազգերի ինքնորոշման իրավունքի մասին, դրանից «իհարկե» չխոսեց անգամ՝ ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը։ Դրա համար էլ, բոլորը ընդամենը կոչ արեցին բացել Լաչինի միջանցքը, մի քանիսը նաև այլընտրանքից խոսեցին, որը էլի Փաշինյանի հետ բանակցությունների սեղանին էր դրվել։ Խոսեցին, հիշատակեցին, թե ոչ, բայց այդպես էլ ու անգամ չեղավ բացելու պարտադրանք Ադրբեջանին։ Կոչ էր, հորդոր, որովհետև Փաշինյանը բոլոր քարտերը հանձնել է, դեռ վաղուց, դեռ մինչ բլոկադան։ Ու, գիտե՞ք, անգամ ոչ մի բառ չեղավ այն մասին, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն մի հատ էլ էր նիստ արել, որ գերագույն դատարանի չկատարված որոշում կա։
ԼՏՊ ասած էդ միջազգային հանրությունը երեկ իրար գլխի էր հավաքվել ու Ադրբեջանին մարսեցնում էր, իր արածը, իհարկե՝ Փաշինյանի պասով։ Այսօր Նիկոլ Փաշինյանը չգիտեմ թե ինչու, հպարտորեն ներկայացրեց ՄԱԿ-ի ԱԽ նիստի արդյունքը՝ երեք կետով․
Ընդգծվեց, որ Լաչինի միջանցքը փակ է (սա թիվ մեկ աբսուրդն է։ Ամբողջ աշխարհն, օր ու մեջ ընդգծում է, և ոչինչ)։
Քննարկումը հաստատեց հումանիտար ճգնաժամի առկայությունը (մի բան, որը արձանագրելու համար պետք չէր հասնել Նյու-Յորք)։
Ճշմարտությունը ՄԱԿ-ի բարձրագույն ատյանում բարձրաձայնված է (լավ բա, հետո՞)։
Հիմա հարց է առաջանում՝ Հայաստանը ինչո՞ւ էր հրավիրել այդ նիստը, բացարձակապես անպատրաստ ներկայացել, ո՞ւմ համար, որ Ադրբեջանն արդարանա, թե՝ Արցախում հեչ էլ սոված չեն, հարսանիք են անո՞ւմ, որ Ադրբեջանն այդ նույն բարձրագույն ատյանից բարձրաձայնի, որ Փաշինյանը ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում և որъ դա իրենց ներքին գործն է, ոնց ուզեն կանե՞ն, կինտեգրեն իրենց քաղաքացիների՞ն։ Որ ընդգծվի, որ արդեն Ղարաբաղի հարցում անգամ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն վիճելու թեմա չունե՞ն, ամեն բան կարգին, իր հունով գնո՞uմ է, դրա՞ համար էր։
Հետևները մի քանի ամիս է՝ ճղում են Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչներ, թե՝ միջազգային խաղաղապահներ պետք է բերել և այլն։ Բա էդ թեման ի՞նչ եղավ, հույս ունեիք, որ նրանց պարտադրանքով է բացվելո՞ւ, իսկի մի պարտադրող որոշում չկայացրին, էլ ուր մնաց՝ զորախմբի հարց լուծեն։
Իրականում ՄԱԿ-ի ԱԽ նիստը շատ ավելի վտանգ հաղորդեց հետագա գործընթացներին։ Ստացվում է՝ ամենահզոր այս կառույցն անգամ ի զորու չէ հարցը լուծել ու Արցախցիներին թողնում են մեկը մեկից վատ մի քանի ճանապարհ՝ ինտեգրվել, ցեղասպանվել, արտագաղթել կամ պայքարել։
Հուսահատվել պետք չէ, այս նիստը, բավականին օգտակար էր, սթափեցնող, ընտրությունն էլ շատ ավելի բյուրեղացավ։
Ադրբեջանը այնքան է շտապում, որ ամեն կերպ, գործով ցույց է տվել, որ իր հետ ինտեգրվել բացառվում է, դա վերջնականապես են հասկացել, անգամ ամենից «խաղաղասեր» արցախցիները։
Ցեղասպանվելը չեմ դիտարկում, դա ընտրություն չէ։
Արտագաղթելը, նշանակելու է ցեղասպանվելու ճակատագրին հանձնել մյուսներին, ովքեր իրենց հողին կպած են մնալու, չեն կզելու, չեն հանձնվելու որևէ դեպքում։
Մնում է, պայքարել, դիմանալ՝ հասկանալով, որ որքան էլ դժվարին է իրենց այսօրվա վիճակը, մյուս որևէ տարբերակն ընտրելու պարագայում, վաղը էլ ավելի վատ է լինելու։
Պայքարել ու դիմանալ, սա է ճանապարհը՝ հասկանալով, որ որքան էլ Ալիևը ցույց է տալիս, թե ամեն բան իր ձեռքերում է, ինչ կուզի, կանի, դա այդպես չէ։
Եթե Արցախի ժողովուրդը, որոշել է մնալ և պայքարել՝ դիմանալով, ոչ մեկ ոչինչ չի կարող անել։ Նիկոլ Փաշինյանը ինչ կարող էր՝ արդեն արել է, մեծագույն վնասը տվել է, որի պտուղները հիմա քաղում են մենք բոլորս, և մեր հայրենակիցները՝ առաջին հերթին։
Ալիևը, չի էլ կարող այս շրջափակված վիճակին լուծում չտալ, որքան հնարավոր է՝ կձգի, կպահի, կվախեցնի և այլն, բայց անվերջ չի կարող դիմադրել այն ճնշմանը, որը ստանում է ամենօրյա ռեժիմով ու որը, վստահաբար գնալով, ավելանալու է։ Այսօր, մենք տեսնում ենք, թե որքան մեծ թափով մեր Սփյուռքի հայրենակիցներն են ոտքի կանգնում, հայկական լոբբին է բավականին ակտիվացել, վստահ եմ՝ շուտով ծանրակշիռ արդյունքներ կգրանցվեն։ Հետևաբար, Ալիևը վաղ թե ուշ պետք է հումանիտար այս աղետին ընդառաջ գնա։ Չչուզենալով, զոռով, բայց գնալու է, այստեսակ ճնշմանը ոչ ոք երկար չի դիմանա։
Իսկ արցախցին այս օրերին ստանում է, պատկերացրեք, բավականին թանկ մի բան՝ Ադրբեջանի հետ ինտեգրվելու անհնարինության ամենից հզոր ապացույցը, փաստը, որը առնվազն իրավական առումով լիարժեք տեղավորվում է Ազգերի ինքնորոշման իրավունքի միջազգային նորմի մեջ։ Իսկ այդ նորմի իրավունքը, Ազգերի ինքնորոշման իրավունքը, եթե 90-ականներին հայ ազգը նվաճել էր պայքարով ու պատերազմի ելքով, այսօր այդ իրավունքը վերանվաճվում է տոկունությամբ, չհանձնվելով։
Հետևաբար, որքան թուղթ էլ ստորագրի Նիկոլ Փաշինյանը, որքան անգամ էլ ինքը կամ իր քպականներն ասեն Արցախը Ադրբեջանի մաս է, Ադրբեջանն ակամա արդեն ամեն բան արել է, որ ցույց տա դրա անհնարինությունը։
Չենք ասի, որ սա է լուծումը, մեզ նման իրավունք չենք վերապահում լուծումներ առաջարկել, շատ մասնագետներ կան, որոնք այս և այլ լուծումներ, հաստատ, կունենան, բայց մի բան հստակ է՝ ինչ-որ լուծում, այնուամենայնիվ, կա և կլինի։
Ստացվում է, որ որքան դիմանա արցախցին իր հողն ու արժանապատվությունը պահելով, այդքան անհնարին է լինելու Ալիև/Փաշինյան զույգի երազանքը։
Կրկես, որը ոչ թե խնդալու էր, այլ՝ սթափեցնող

Սևակ Հակոբյան
Աղբյուրը` yerevan.today