Աշխարհ

19.08.2023 08:54


Ադրբեջանի Շեքի շրջանում ավտոմեքենան բախվել է ծառին, ինչի հետևանքով մահացել է մեկ ընտանիքի չորս անդամ

Ադրբեջանի Շեքի շրջանում ավտոմեքենան բախվել է ծառին, ինչի հետևանքով մահացել է մեկ ընտանիքի չորս անդամ

Ադրբեջանի Շեքի շրջանում ավտոմեքենան բախվել է ծառին, ինչի հետևանքով մահացել է մեկ ընտանիքի չորս անդամ։ Հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Շեքիում վթարի հետևանքով զոհվածները նույն ընտանիքի անդամներ են։

Վարորդ Նիջաթ Միրզաևի և նրա երեխաների մարմինները (ինքնությունը դեռ պարզված չէ) փոխանցվել են իրենց նշանակման վայր։

Այսօր տեղի ժամանակով ժամը 19:00-ի սահմաններում Շեքիի շրջանի Քոբեր-Զեյզիդ գյուղի մոտ Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1989 թվականին ծնված Նիջաթ Միրզոևը կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին։

Միջադեպի հետևանքով ավտոմեքենայի վարորդը և 3 անչափահասները մահացել են, ևս մեկ ուղևոր (իգական սեռի) ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ։

Գործը նախաքննության փուլում է։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը