Լրահոս

19.08.2023 11:44


Վնասված տանիքներ, ծառեր, ավտոմեքենաներ և արտաքին լուսավորման սյուներ․ քամին լուրջ վնասներ է պատճառել Երևանում, Գյումրիում ու Տաշիրում (լուսանկար)

Վնասված տանիքներ, ծառեր, ավտոմեքենաներ և արտաքին լուսավորման սյուներ․ քամին լուրջ վնասներ է պատճառել Երևանում, Գյումրիում ու Տաշիրում (լուսանկար)

Օգոստոսի 18-ին, ժամը 18։20-ից 20։40-ը Ճգնաժամային կառավարման ազգային, Շիրակի և Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Կենտրոն, Դավթաշեն վարչական շրջաններում, Գյումրի և Տաշիր քաղաքներում վնասվել են շինությունների տանիքներ, ծառեր, ավտոմեքենաներ և արտաքին լուսավորման սյուներ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։

Փրկարարներն իրականացրել են վնասված ծառերի մասնատման, հեռացման, թիթեղների և արտաքին լուսավորման սյուների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը