Քաղաքական

20.08.2023 09:20


Թե ինչպես միևնույն մանկապարտեզը կառուցել 2 անգամ. Փաշինյանի նոր արկածները Մեղրիում

Թե ինչպես միևնույն մանկապարտեզը կառուցել 2 անգամ. Փաշինյանի նոր արկածները Մեղրիում

Yerkir.am-ը գրում է. «Դեռ 2019 թ. նախընտրական քարոզարշավի ժամանակ Փաշինյանը Մեղրիում հայտարարել էր՝ քաղաքում մանկապարտեզ կառուցվի ու շահագործման կհանձնվի ամբողջությամբ կապիտալ վերանորոգված վիճակում։ Հետո հայտարարել, որ ֆինանսավորման համար «Իմ քայլը» հիմնադրամին նվիրատվություն է արել մի գործարար-բարերար, որը կազմել է 500 հազար դոլար, բայց թե ով է բարերարը՝ անհայտ է։

Երեք տարի անց՝ 2022 թ., մանկապարտեզը դեռ կառուցված չէր, Փաշինյանն էլ կառավարության նիստում բորբոքվել էր, թե ինչու մինչեւ հիմա աշխատանքները ավարտված չեն, եւ որ մանկապարտեզը 1-1.5 տարի առաջ արդեն պետք է պատրաստ լիներ։ «Օր առաջ մանկապարտեզը շահագործման հանձնվի, և երեխաների համար դռները բացվեն»,- հայտարարել էր Փաշինյանը։

Այս ցուցադրական բորբոքումներից մեկ տարի եւ Փաշինյանի խոստումից 4 տարի անց միայն՝ 2023 թ. մարտի 17-ին, նրա տիկինը դստեր հետ մասնակցում է Մեղրիի հիմնանորոգված մանկապարտեզի բացման արարողությանն ու լայն ժպիտով կտրում կարմիր ժապավենը։

Օրեր առաջ, արդեն, երբ Փաշինյանը շրջում էր Սյունիքի մարզում, այցելեց նաեւ Մեղրիի մանկապարտեզ, ու երբ զեկուցեցին, որ մանկապարտեզի շենքի տակ ճահճային հատված է, հասկացավ՝ նախագիծը ձախողված է, խնդիրներ կան, պետք է նորը կառուցվի։ Առաջարկեց տարածք հատկացնել ու նոր մանկապարտեզ կառուցել։ Նշեց՝ քանի որ մանկապարտեզի շենքը հին է եւ գտնվում է ճահճային շերտի վրա՝ Կառավարությունը Մեղրիում կկառուցի նոր մանկապարտեզ, իսկ գործող մանկապարտեզում առայժմ կներդրվի հովացման համակարգ:

Ստացվում է՝ 323,8 մլն դրամ (շուրջ 840 հազար դոլար) են ծախսում մանկապարտեզի վերանորոգման համար ու ձախողում։ Ի՞նչ է եղել՝ նորը կկառուցենք, նորն էլ չբաշարեցինք՝ մեկ ուրիշը կկառուցենք։

Եթե պետությունը կարողանում է շռայլ գտնվել ու 6 մլն դոլար հատկացնել ինչ-որ թմրամոլ երգչի համերգի կազմակերպման համար, նույն մանկապարտեզը մի քանի անգամ կառուցելն ու փող վատնելն ի՞նչ խնդիր է։ Պետական բյուջեն դարձել է Փաշինյանի գրպանի գումարը, վատնում է ոնց սիրտը կկամենա, մինչդեռ այդ գումարների կարիքն ունեն երկրի մի շարք կարևորագույն ոլորտներ։

Ի դեպ, նշված մանկապարտեզի հիմնանորոգման գումարի 60%-ը հատկացվել է պետական բյուջեից, իսկ 40%-ը համայնքի բյուջեից»։

Այս խորագրի վերջին նյութերը