Աշխարհ

21.08.2023 10:20


Թուրքիայում մարդատար ավտոբուսը գլորվել է անդունդը․ կա 12 զոհ, 19 վիրավոր

Թուրքիայում մարդատար ավտոբուսը գլորվել է անդունդը․ կա 12 զոհ, 19 վիրավոր

Թուրքիայի կենտրոնական Յոզղաթի մարզում մարդատար ավտոբուսի մասնակցությամբ խոշոր ՃՏՊ է տեղի ունեցել, ինչի հետևանքով 12 մարդ զոհվել է, ևս 19-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել։ Այս մասին հաղորդում է A Haber հեռուստաալիքը։

Լրատվամիջոցների տվյալներով՝ ավտոբուսն ընթացքի մեջ գլորվել է անդունդը։ Տուժած ուղևորները տեղափոխվել են Սորգուն պետական հիվանդանոց։

Յոզղաթի նահանգապետ Մեհմեդ Ալի Օզքանը հայտնել է, որ վթարի պատճառները կպարզվեն հետաքննության արդյունքում։ Ըստ երկրի արդարադատության նախարար Յըլմազ Թունչի հաղորդած տեղեկատվության՝ հետաքննությունն արդեն սկսվել է։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը