Արցախում հացի հերթը հատուկ ձևի է աղմկում․ այո՛, հերթերի ձայները տարբեր են
Քունս անհանգիստ էր:
Դուրսը մութ էր, մարդկանց ձայներ էին լսվում: Երևի մեկ ժամ դես ու դեն պտտվելուց հետո վեր կացա:
Ժամը վեցը չկար:
Աղմկում էր հացի հերթը:
Հացի հերթը հատուկ ձևի է աղմկում․ այո՛, հերթերի ձայները տարբեր են:
Սողանի(սոխ) հերթի ձայն օրինակ վաղուց լսած չըմ, իսկ օրինակ մանդարինի հերթի մասին առասպելներ էին ձոնում, ամեն դեպքում արևադարձային մրգերը բարի հիշողությունների գիրկն են վաղուց անցել, ինչպես հին և ՛՛բարի՛՛ Հորբոչովյան перестройка-ի ժամանակ (Հորբոչովի նման հրեշ, սրիկա կա, դուք իրեն ճանաչում եք ): Այո՛, իմ մոտ դեժավյու է, սովետի քանդվելու սկիզբն ես հիշում եմ, թեև չորս տարեկան էի՝ երկրաշարժ, հերթեր և մի փունջ այլ նման բաներ:
Տնից դուրս եկա:
Շուտ արթնանալը մի ուժեղ հատկություն ունի: Քեզ կյանքի տեր ես զգում, օրդ պլանվորում ես, չես շտապում, թեև ես հիմնականում չեմ շտապում։
Ստեփանակերտը քշերվանից պատվել էր հացի հերթերով: Առանձնակի հույս հաց գնելու չունեի, բայց տոպրակ վերցրեցի խմոր գնելու մտադրությամբ (առանց տոպրակ տնից դուրս գալը կոպիտ սխալ է․ մարդ ես՝ մի բան կըռնա պատահի):
Իրականում խմոր գնելու ամալ կյալու հավանականությունը ցածր էի գնահատում: Հացի հերթերը կային, բայց հաց չկար, մարդիկ գրանցվում էին տետրերի մեջ, որ երբ հացը թխվի, իրենց չմոռանան:
Մի քանի կմ քայլելուց և բազմաթիվ հերթերին բարևելուց հետո որոշեցի ետ դառնալ տուն: Շատ պիջիկ հերթ տեսա, խաղողի հերթ էր, կգ-ը՝ 1500 դրամ: Կարդինալ սորթն էր, վաճառողն ասեց, որ վերջին բերքն է, շուտ առեք, քանի կա։
Տեսնես ո՞ր կարդինալի անունով է՝ Ռեշելյեի՞, թե՞ Մազարինիի... վստահ եմ՝ Ռեշելյեի․ Մազարինին էտքան չկա, որ իր անունով խաղողի սորթ կոչեն։
2 կգ գնեցի, հետ ճամփին հյուրասիրեցի պատահող հարազատներիս:
Մունք ավելի ուժեղ ենք դառնալու, մեզ արհեստականորեն ուզում են չոքացնեն, չի ստացվելու:
Հացի հերթերի աղմուկը դառնալու է նոստալգիկ հուշ, ինչպես նոստալգիկ հուշ էին դարձել մութ ու ցուրտ տարիները...
Ես հավատում եմ իմ ազգի պոտենցիալին, այո՛, այս պահին այն չի օգտագործվում, այն պարզ պատճառով, որ մեր մայրաքաղաքը գրավված է ներսից․ ազատագրե՛նք Երևանն, ու լօխ լավա ինան։

Խաչատուր Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից