Էնրիկե Իգլեսիասը տառապում է խրոնիկական հիվանդությամբ, որը նա, ենթադրաբար, ժառանգել է ծնողներից
Իսպանացի երգիչ Էնրիկե Իգլեսիասը առողջական խնդիրների պատճառով երկար ժամանակ բեմ չի բարձրացել, հայտնում է Marca-ն։
Իգլեսիասը ներկայումս պատրաստվում է The Trilogy Tour-ին՝ համերգների շարք, որը նրան կտանի աշխարհի շատ մասեր՝ Ռիկի Մարտինի և ռեփեր Փիթբուլի հետ: Շրջագայությունը կմեկնարկի այս տարվա հոկտեմբերին։
Սակայն մինչև վերջերս երգիչ Խուլիո Իգլեսիասի որդին լավագույն ֆիզիկական վիճակում չէր և որոշել էր դադար վերցնել՝ նոր թափով վերադառնալու համար։
Պարզվել է, որ Էնրիկեն ունի «situs inversus»։ Սա ներքին օրգանների փոխադրումն է կամ ներքին օրգանների հայելային (հակադարձ) դասավորությունը՝ կենսաբանորեն նորմալ անատոմիայի հազվագյուտ տարբերակ, որի դեպքում ներքին օրգանները սովորական նորմալ դիրքի համեմատ հայելային դասավորություն ունեն։
Սա առկա է աշխարհում յուրաքանչյուր 20-ից մեկի մոտ և ունի գենետիկ բնույթ: Situs inversus-ը սովորաբար ուղեկցվում է այլ արատներով, ինչպիսիք են պոլիսպլենիտը կամ Կարտագեների համախտանիշը:

Աղբյուրը՝ style.news.am