Աշխարհ

21.08.2023 15:41


Մոսկվայի մարզում Մարգարիտա Սիմոնյանի տան մոտ անօդաչու թռչող սարք է ընկել

Մոսկվայի մարզում Մարգարիտա Սիմոնյանի տան մոտ անօդաչու թռչող սարք է ընկել

Ինչպես հայտնի դարձավ օգոստոսի 21-ին, Մոսկվայի մարզի Իստրա շրջանի տարածքում այսօր առավոտյան խփված ուկրաինական ԱԹՍ-ն ընկել է ազգությամբ հայ ռուսաստանցի հայտնի լրագրող Մարգարիտա Սիմոնյանի տան մոտ։

Այս մասին սոցցանցերում գրել է ինքը՝ հեռուստահաղորդավարուհին՝ կցելով համապատասխան լուսանկարը։

«Իստրա թաղամասում խոցված անօդաչու թռչող սարքն ընկել է մեր կողքի փողոցում, մեր հակաօդային պաշտպանության շնորհիվ զոհեր և ավերածություններ չեն եղել»,-իր Տելեգրամյան ալիքում մեկնաբանել է Մարգարիտա Սիմոնյանը։

Ավելի ուշ նա հավելել է, որ Մոսկվայի մարզի նահանգապես Անդրեյ Վորոբյովի հաղորդմամբ՝ իրենց շրջանում ԱԹՍ-ի բեկորներից երկու մարդ է տուժել։

Հիշեցնենք, որ ռուս զինվորականներն այսօր առավոտյան Մոսկվայի մարզում երկու ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել։ ԱԹՍ-ների գրոհից հետո Մոսկվայի օդանավակայաններում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել, սակայն այժմ օդանավակայաններն աշխատում են սովորական ռեժիմով։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը