Մարտակերտի 35-ամյա բնակիչը տնից դուրս է եկել ու առ այսօր չի վերադարձել. Արցախի ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնում օգոստոսի 21-ին հաղորդում է ստացվել, որ Մարտակերտ քաղաքի 35-ամյա բնակիչ Ն. Մ.-ն օգոստոսի 19-ին տնից դուրս է եկել ու առ այսօր չի վերադարձել։
Ինչպես տեղեկանում ենք Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության տարածած հաղորդագրությունից, շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 17:00-ի սահմաններում, անասնապահությամբ զբաղվող քաղաքացին, կորած անասունները փնտրելու նպատակով դուրս է եկել Մարտակերտ քաղաքի հարակից տարածքներ ու մինչ օրս վերջինիս հետ կապ հաստատել չի հաջողվում։
Նրա հասակը 150-ից 155 սմ է, հագին եղել է կապույտ վերնաշապիկ, սև ջինսե տաբատ և կապույտ-սպիտակ երանգներով սպորտային կոշիկ։