Քաղաքական

21.08.2023 21:51


Աղդամի ճանապարհը բացելը հավասարազոր է սեփական մահապատժի տակ ստորագրելուն. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ)

Աղդամի ճանապարհը բացելը հավասարազոր է սեփական մահապատժի տակ ստորագրելուն. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ)

ՄԱԿ-ի ԱԽ նիստում Հայաստանն Արցախի մասին ներկայացրեց զուտ զեկույց՝ առանց հարցադրումների, առանց Արցախի ինքնորշման իրավունքի, առանց Արցախը բնիկ բնակչություն զրկելու Ադրբեջանի միտումնավոր քաղաքականության մասին խոսելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:

«ՄԱԿ-ն էլ չի պատրաստվում բանաձև ընդունել, սատար կանգնել Արդարադատտության միջազգային դատարանի որոշմանը և իր ենթակայության տակ եղած գործիքակազմով բացել միջանցքը: Քանի որ Հայաստանի իշխանություն կոչվածը բաց սատարում է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու գաղափարին, չունի իրավասություն ՄԱԿ-ին որևէ պահանջ ներկայացնելու: Քանի դեռ չկա իշխանություն, որը հանդես կգա ազգանվեր դիրքերից, ոչ թե ամորֆ, այլ ուղղակի ձևակերպումներ կանի, ոչինչ էլ չի լինելու»,-նշեց Աղաջանյանը:

Աղաջանյանի կարծիքով՝ Հայաստանի հումանիտար բեռներ է ուղարկել Լաչինի միջանցքի որպես փիառ ակցիա և որ բարոյական ճնշում գործադրի արցախցիների նկատմամբ՝ ցույց տալով, որ Հայաստանն անկարող է, և միակ հնարավորությունն Ադրբեջանի պայմաններն ընդունելն է:

«Աղդամի ճանապարհը բացելը հավասարազոր է սեփական ձեռքով սեփական մահապատժի տակ ստորագրելուն: Սա կնշանակի Արցախի ճանապարհը փակել մեկընդմիշտ, մեկընդմիշտ կտրել Արցախը Հայաստանից, և Արցախը տարալուծել Ադրբեջանին: Լաչինի միջանցքը պետք է չէ հավասարազոր համարել որևէ ճանապարհի, այն ունի իր հստակ կարգավիճակը: Լաչինի միջանցքն Արցախը Հայաստանին կապող պորտալարն է, որը կտրելու դեպքում կսկսվի Հայաստանի վերացումը»,-ընդգծեց Ձյունիկ Աղաջանյանը:

Այս խորագրի վերջին նյութերը