Հրապարակվել է «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագիրը
«Մայր Հայաստան» դաշինքը ներկայացնում է այն սկզբունքային մոտեցումները, որոնց հրատապ իրականացումը հնարավոր կդարձնի մեր երկրի առջև ծառացած գոյաբանական խնդիրների հաղթահարումը, Հայաստանի և Արցախի համար անվտանգային միջավայրի, բոլոր կենսական ոլորտներում կայուն զարգացման ապահովումը՝ ազգային հենքով համակարգերի ձևավորման միջոցով:
Ամբողջական իշխանափոխությանհրամայականը
Գործող կառավարությունը կորցրել է իր իրավաքաղաքական լեգիտիմությունը, ի թիվս այլ քայլերի՝ խախտելով ՀՀ օրենսդրությունը, 2021 թ.-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ներկայացրած իր իսկ նախընտրական ծրագրի դրույթները:
Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու՝ օրվա իշխանությունների ոչ լեգիտիմ քաղաքականությունը նրանց դրել է օրենքից դուրս կարգավիճակում: Վարվող քաղաքականությունն անընդունելի է, հանգեցնում է ահագնացող սպառնալիքների մեր անվտանգությանը, ինքնությանն ու գոյությանը: Առանց գործող վարչախմբի հեռացման անհնար կլինի նախաձեռնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, ինչը հնարավորություն կտա ձևավորել ազգային իշխանություն, որն էլ կունենա լիարժեք իրավունք խոսել և գործել ժողովրդի անունից՝ ի շահ Հայաստանի ու Արցախի:
Համապետական մասշտաբով իշխանափոխության գործընթացը պետք է մեկնարկի Երևան քաղաքի ավագանու ընտրություններով: Ամբողջական իշխանափոխության գործընթացի համար անհրաժեշտ է քանդել հակապետական իշխանության հենարանները, որպեսզի նա զրկվի վարչական ռեսուրսներն ապօրինի օգտագործելու միջոցներից: Դրա առաջին հնարավորությունը Երևան քաղաքի ավագանու ընտրություններն են:
Հայաստանի և Արցախի անվտանգային միջավայրի վերականգնում
Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության ու կայուն զարգացման հիմնական գրավականը Հայոց բանակի հզորացումն է՝ նրա հեղինակության բարձրացման, փորձառու մասնագետների ներգրավման, ժամանակակից ռազմական գործողությունների առանձնահատկություններից բխող ռազմավարության ձևավորման ու, ըստ այդմ, բարեփոխումների իրականացման, սպառազինությունների պաշարի արդիականացման ու թարմացման, վետերանների և նրանց կարիքների հանդեպ վերաբերմունքի փոփոխության միջոցով:
Բնական դաշնակիցների հետ ներկայիս խեղված հարաբերությունների վերանայումը կբերի հայ-ռուսական ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների վերականգնմանը և խորացմանը:
Հայ-իրանական տնտեսական ու քաղաքական հարաբերությունները պետք է բարձրացնել նոր որակի: Ձևավորել ռազմաքաղաքական գործակցության համակարգ:
Պետք է հասնել Հնդկաստանի, Չինաստանի հետ խորացված հարաբերությունների հաստատմանը:
Բարեկամ Ֆրանսիայի հետ կապերի արդյունավետության բարձրացումը և այդ երկրի հնարավորությունների օգտագործումն արևմտյան աշխարհում ի նպաստ մեզ անհրաժեշտություն է։
Պետք է մեր երկրի շահերից բխող գործընկերային հարաբերությունները զարգացնել ԱՄՆ–ի, ինչպես նաև հայաշատ համայնքներ ունեցող երկրների հետ։
Արցախի պաշտպանություն
Արցախի պաշարումը վերացնելու առաջնային քայլ պետք է դիտվի 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների իրականացումը, որոնք ամբողջովին խախտվել են Ադրբեջանի կողմից՝ ՀՀ իշխանությունների գործուն մասնակցությամբ: Այդ հայտարարությունը փաստացիորեն խմբագրվել է 2022 թ. հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում, ինչն էլ հնարավորություն է տվել Ադրբեջանին պաշարել Արցախը՝ այն լիարժեքորեն լուծարելու և բնաջնջման ենթարկելու իր անթաքույց ծրագրերի իրականացմանը հասնելու նպատակով:
Հայաստանն Արցախին կապող միջանցքի չբացվելու պարագայում, կկորցնենք Արցախը, և Ադրբեջանը հնարավորություն կստանա սպառնալ Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը: Այդ նպատակով պետք է կիրառվի Հայաստանին հասու ողջ գործիքակազմը, այդ թվում՝ «պաշտպանելու պատասխանատվություն» միջազգային սկզբունքից բխող բոլոր գործողությունները:
Հմուտ արտաքին ու ներքին քաղաքականության միջոցով պետք է խուսափել Արևմուտք-Ռուսաստան և Արևմուտք-Իրան բախման թատերաբեմ դառնալուց:
Հանրային մթնոլորտի առողջացում
Վերջ դնել հանրության պառակտման քաղաքականությանը: Սև-սպիտակ, նախկին-ներկա, ռուսամետ-արևմտամետ, հարուստ-աղքատ, հայաստանցի-ղարաբաղցի բաժանումները թուլացնում են ազգային դիմադրողականությունը՝ սասանելով մեր պետության հիմքերը: Այն թույլ չի տալիս բարերար մթնոլորտ ստեղծել ներառական բանավեճերի ծավալման և հանրությանը հուզող, պետության համար կենսական խնդիրների լուծման նպատակով լավագույն մոտեցումների ձևավորման համար:
Հանրության տարբեր շերտերի համար մշակել և ներդնել կրթադաստիարակչական ծրագրեր, հիմնված ազգային արժեքների և նվիրյալ ու պատասխանատու քաղաքացի ձևավորելու սկզբունքների, հանրության տարբեր ներկայացուցիչների, հատկապես՝ խոցելի խմբերի հանդեպ հարգանքի ու հոգատար վերաբերմունքի վրա:
Տնտեսության զարգացում
Առաջիկա 10 տարում պետք է ձգտել հասնելու տնտեսության զարգացման այնպիսի տեմպերի, որը մի կողմից, կօժանդակի միջին խավի ընդլայնմանը, մյուս կողմից՝ կհանգեցնի ՀՆԱ-ի ավելացմանը մի քանի անգամ: Այդ նպատակով անհրաժեշտ է կառավարության կողմից ներքին խթանող քաղաքականության իրականացում, որի անբաժան մասը պիտի լինի հայկական սփյուռքի հետ տնտեսական, մշակութային ու քաղաքական ինտեգրման ռազմավարությունը: Հայաստանի տնտեսական հզորացման նպատակով անհրաժեշտ է մեր երկիրը աշխարհի հայության համար դարձնել տնտեսական, ֆինանսական ու մշակութային գործունեության նախընտրելի միջավայր և զբոսաշրջային կենտրոն:
Հայաստանի բանկային համակարգը պետք է վարի ցածր տոկոսադրույքներով վարկերի քաղաքականություն՝ դրանք ուղղելով տնտեսական զարգացման առաջնային ուղղություններին: Տնտեսական աճը պետք է դառնա ներառական, այլ ոչ թե սպասարկի 1-2 ոլորտի գերշահույթները:
Հարկային աջակցություն բիզնես-դաշտի և տեղական ինքնակառավարման մարմինների համար
Ավելացված արժեքի հարկման դաշտում գործող բիզնեսի համար այն իջեցնել մինչև 17 տոկոս:
Շահութահարկի չափը դարձնել 14 տոկոս:
Այս առաջարկներն արվում են՝ հաշվի առնելով ինչպես բիզնեսի զարգացման անհրաժեշտությունը, այնպես էլ հարևան երկրների բիզնես-միջավայրերի առանձնահատկությունները, մեզ համար մրցակցային առավելություններ ապահովելը:
Հանրային ֆինանսների ներկա համակարգը ձևավորվել է այնպիսի ժամանակներում, երբ տեղական ինքնակառավարումը գտնվում էր պետական հովանավորչության տակ։ Մինչդեռ հիմա հանրային ֆինանսների բաշխումը պետք է կատարվի՝ խուսափելով պետական (կենտրոնական իշխանությունների) հովանավորչությունից, ինչպես քաղաքակիրթ աշխարհում, այն է՝ գործարար միավորների պետական հարկերի (ԱԱՀ, շահութահարկ, եկամտահարկ, շրջանառության հարկ) մի մասը (20-40%) պետք է ուղղվի այն համայնքի բյուջե, որտեղ գրանցված է այդ ընկերությունը։ Այդ ժամանակ հնարավոր կլինի իրականացնել դոտացիաների հանրահայտ համահարթեցման սկզբունքը՝ հարուստ համայնքներից դեպի կարիքավոր համայնքներ:
Արտոնյալ կարգավիճակ փոքր բիզնեսին
Տարեկան մինչև 30 միլիոն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողները կազատվեն շրջանառության հարկից:
Տարեկան մինչև 180 միլիոն դրամ շրջանառություն ունեցողները կհարկվեն 1 տոկոսի չափով:
Հարկային բեռի մեղմման այս մոտեցումը վերաբերում է նաև փոքր բիզնեսի այլ ներկայացուցիչներին՝ տաքսու վարորդներին, ինքնազբաղվածներին և այլն:
Սոցիալական քաղաքականություն
Հայաստանում նվազագույն աշխատավարձը պետք է հասցնել 120 000 դրամի:
Գնաճին զուգահեռ՝ պետական աշխատողների աշխատավարձերը, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի չափը և կենսաթոշակները պետք է ինդեքսավորվեն ըստ այդ ցուցանիշի:
Սոցիալական աջակցություն կենսաթոշակառուներին և խոցելի այլ խմբերին
Երևան քաղաքում հանրային տրանսպորտի բոլոր միջոցներից թոշակառուները և հաշմանդամություն ունեցող անձինք պետք է օգտվեն անվճար:
Ընդլայնել անվճար առողջապահական ծառայությունների շրջանակը: Բարելավել առաջնային առողջապահական կենտրոնների վիճակը և ժամանակակից սարքավորումներով հագեցվածությունը՝ քաղաքացիների համար առավել որակյալ առողջապահական ծառայությունների մատուցման նպատակով:
Արդիականացված Երևան
Փոխել մայրաքաղաքի կառավարման որակը՝ ներդնելով «խելացի քաղաքի» մոդելը:
Երևանի կառավարման համակարգն առավել արդյունավետ դարձնելու և միանձնյա թելադրանքից զերծ պահելու նպատակով անհրաժեշտ է վերանայել դրա ձևավորման կարգը՝ հաշվի առնելով հակակշիռների սկզբունքը: Քաղաքապետը պետք է առաջնային մանդատ ստանա ընտրողներից, այլ ոչ թե՝ ավագանու միջնորդությամբ դառնա մայրաքաղաքի ղեկավար: Դա հնարավորություն կտա մի կողմից նվազեցնել կախվածությունը կենտրոնական իշխանություններից և կմեծացնի քաղաքապետի ինքնուրույնության աստիճանը, մյուս կողմից՝ առավել կշռադատված ու ներառական որոշումներ կայացնել՝ ավագանու հետ քննարկումների արդյունքում:
Արմատապես փոխել քաղաքի տրանսպորտային համակարգը՝ քաղաքացու համար առավել ճկուն, կանխատեսելի ու դյուրացված դարձնելով: Անհրաժեշտ է ներդնել միասնական տոմսակի համակարգ՝ օրական, շաբաթական ու ամսական կտրվածքով: Պետք է ներդրվի հանրային ու վճարովի կայանատեղերի համակարգ, որը կազատի փողոցները ճամփեզրի կայանումներից առաջացող խցանումներից:
Արմատապես պետք է փոխվի աղբահանության համակարգը՝ ներդնելով տարանջատված աղբի հավաքման սկզբունքը, դրա համար առավել արդյունավետ լուծումներ առաջարկելով: Աղբահանության ժամանակացույցի փոփոխությունը պետք է հաշվի առնի քաղաքային երթևեկության առանձնահատկությունները: Անհրաժեշտ է ներդնել աղբի վերամշակման ժամանակակից համակարգ:
Վերանայել Երևան քաղաքում ճանապարհների նորոգմանը ներկայացվող մոտեցումները և պահանջները թե՛ որակական առումով, թե՛ քաղաքում իրականացվող շինարարական աշխատանքների ու կոմունալ ծառայությունների նորոգումների ժամանակացույցը հաշվի առնելով: Ճանապարհների հարցը պետք է հիմնարար, այլ ոչ թե կոսմետիկ լուծում ստանա:
Պետք է վերջ դնել Երևանը «բետոնի անտառի» վերածելու քաղաքականությանը՝ առաջնային դիտարկելով կանաչ քաղաքային տնտեսվարման սկզբունքները, որը ներառում է նաև էներգախնայողական ու բնապահպանական մոտեցումների ներառումը ռազմավարության մեջ, կանաչ գոտիների ընդլայնումը՝ շեշտադրելով նաև բակային տարածքների բարեկարգումն ու կանաչապատումն այդ հաշվարկներով ևս:
Սեյսմիկ ռիսկերի նվազեցման նպատակով անհրաժեշտ է մշակել և ներդնել Երևան քաղաքի մի քանի հազար բազմաբնակարան շենքերի սեյսմակայունության բարձրացման երկարաժամկետ ծրագիր՝ ռետինեմետաղական բարձիկների ու ճկուն հարկերի տեխնոլոգիաների համալիր կիրառմամբ:
Բնակչության քաղաքացիական պաշտպանվածության բարձրացման նպատակով, անհրաժեշտ է մշակել և ներդնել ապաստարանների համալիր ծրագիր՝ համապատասխան չափորոշիչների սահմանմամբ, որը կապահովի բնակչության անվտանգությունը բնական աղետների և հնարավոր ռազմական գործողությունների ժամանակ:
Պետք է վերանայել Երևանի քաղաքապետարանի՝ հանրության հետ հարաբերվելու աշխատելաոճը՝ ապահովելով քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցների կողմից պարտականությունների պատշաճ և օպերատիվ կատարումը, զերծ պահելով երևանցիներին իրենց հարցերի ու խնդիրների դիտարկման և լուծման առումով անհարկի ուշացումներից ու անթույլատրելի անտեսումներից:
Ակտիվ աշխատանք իրականացնել թմրանյութերի թաքնված ու բացահայտ գովազդի վերացման ուղղությամբ: Օգտագործել քաղաքապետարանի տեխնիկական և մարդկային ռեսուրսները թմրանյութերի շրջանառության գովազդման դեպքերը բացահայտելու և իրավապահներին ներկայացնելու համար: Իրականացնել կրթադաստիարակչական միջոցառումներ երիտասարդների մասնակցությամբ՝ ընդդեմ թմրանյութերի գործածման ու տարածման:
«Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագիրը
Հրապարակվել է «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագիրը
«Մայր Հայաստան» դաշինքը ներկայացնում է այն սկզբունքային մոտեցումները, որոնց հրատապ իրականացումը հնարավոր կդարձնի մեր երկրի առջև ծառացած գոյաբանական խնդիրների հաղթահարումը, Հայաստանի և Արցախի համար անվտանգային միջավայրի, բոլոր կենսական ոլորտներում կայուն զարգացման ապահովումը՝ ազգային հենքով համակարգերի ձևավորման միջոցով:
Գործող կառավարությունը կորցրել է իր իրավաքաղաքական լեգիտիմությունը, ի թիվս այլ քայլերի՝ խախտելով ՀՀ օրենսդրությունը, 2021 թ.-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ներկայացրած իր իսկ նախընտրական ծրագրի դրույթները:
Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու՝ օրվա իշխանությունների ոչ լեգիտիմ քաղաքականությունը նրանց դրել է օրենքից դուրս կարգավիճակում: Վարվող քաղաքականությունն անընդունելի է, հանգեցնում է ահագնացող սպառնալիքների մեր անվտանգությանը, ինքնությանն ու գոյությանը: Առանց գործող վարչախմբի հեռացման անհնար կլինի նախաձեռնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, ինչը հնարավորություն կտա ձևավորել ազգային իշխանություն, որն էլ կունենա լիարժեք իրավունք խոսել և գործել ժողովրդի անունից՝ ի շահ Հայաստանի ու Արցախի:
Համապետական մասշտաբով իշխանափոխության գործընթացը պետք է մեկնարկի Երևան քաղաքի ավագանու ընտրություններով: Ամբողջական իշխանափոխության գործընթացի համար անհրաժեշտ է քանդել հակապետական իշխանության հենարանները, որպեսզի նա զրկվի վարչական ռեսուրսներն ապօրինի օգտագործելու միջոցներից: Դրա առաջին հնարավորությունը Երևան քաղաքի ավագանու ընտրություններն են:
Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության ու կայուն զարգացման հիմնական գրավականը Հայոց բանակի հզորացումն է՝ նրա հեղինակության բարձրացման, փորձառու մասնագետների ներգրավման, ժամանակակից ռազմական գործողությունների առանձնահատկություններից բխող ռազմավարության ձևավորման ու, ըստ այդմ, բարեփոխումների իրականացման, սպառազինությունների պաշարի արդիականացման ու թարմացման, վետերանների և նրանց կարիքների հանդեպ վերաբերմունքի փոփոխության միջոցով:
Բնական դաշնակիցների հետ ներկայիս խեղված հարաբերությունների վերանայումը կբերի հայ-ռուսական ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների վերականգնմանը և խորացմանը:
Հայ-իրանական տնտեսական ու քաղաքական հարաբերությունները պետք է բարձրացնել նոր որակի: Ձևավորել ռազմաքաղաքական գործակցության համակարգ:
Պետք է հասնել Հնդկաստանի, Չինաստանի հետ խորացված հարաբերությունների հաստատմանը:
Բարեկամ Ֆրանսիայի հետ կապերի արդյունավետության բարձրացումը և այդ երկրի հնարավորությունների օգտագործումն արևմտյան աշխարհում ի նպաստ մեզ անհրաժեշտություն է։
Պետք է մեր երկրի շահերից բխող գործընկերային հարաբերությունները զարգացնել ԱՄՆ–ի, ինչպես նաև հայաշատ համայնքներ ունեցող երկրների հետ։
Արցախի պաշարումը վերացնելու առաջնային քայլ պետք է դիտվի 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների իրականացումը, որոնք ամբողջովին խախտվել են Ադրբեջանի կողմից՝ ՀՀ իշխանությունների գործուն մասնակցությամբ: Այդ հայտարարությունը փաստացիորեն խմբագրվել է 2022 թ. հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում, ինչն էլ հնարավորություն է տվել Ադրբեջանին պաշարել Արցախը՝ այն լիարժեքորեն լուծարելու և բնաջնջման ենթարկելու իր անթաքույց ծրագրերի իրականացմանը հասնելու նպատակով:
Հայաստանն Արցախին կապող միջանցքի չբացվելու պարագայում, կկորցնենք Արցախը, և Ադրբեջանը հնարավորություն կստանա սպառնալ Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը: Այդ նպատակով պետք է կիրառվի Հայաստանին հասու ողջ գործիքակազմը, այդ թվում՝ «պաշտպանելու պատասխանատվություն» միջազգային սկզբունքից բխող բոլոր գործողությունները:
Հմուտ արտաքին ու ներքին քաղաքականության միջոցով պետք է խուսափել Արևմուտք-Ռուսաստան և Արևմուտք-Իրան բախման թատերաբեմ դառնալուց:
Վերջ դնել հանրության պառակտման քաղաքականությանը: Սև-սպիտակ, նախկին-ներկա, ռուսամետ-արևմտամետ, հարուստ-աղքատ, հայաստանցի-ղարաբաղցի բաժանումները թուլացնում են ազգային դիմադրողականությունը՝ սասանելով մեր պետության հիմքերը: Այն թույլ չի տալիս բարերար մթնոլորտ ստեղծել ներառական բանավեճերի ծավալման և հանրությանը հուզող, պետության համար կենսական խնդիրների լուծման նպատակով լավագույն մոտեցումների ձևավորման համար:
Հանրության տարբեր շերտերի համար մշակել և ներդնել կրթադաստիարակչական ծրագրեր, հիմնված ազգային արժեքների և նվիրյալ ու պատասխանատու քաղաքացի ձևավորելու սկզբունքների, հանրության տարբեր ներկայացուցիչների, հատկապես՝ խոցելի խմբերի հանդեպ հարգանքի ու հոգատար վերաբերմունքի վրա:
Առաջիկա 10 տարում պետք է ձգտել հասնելու տնտեսության զարգացման այնպիսի տեմպերի, որը մի կողմից, կօժանդակի միջին խավի ընդլայնմանը, մյուս կողմից՝ կհանգեցնի ՀՆԱ-ի ավելացմանը մի քանի անգամ: Այդ նպատակով անհրաժեշտ է կառավարության կողմից ներքին խթանող քաղաքականության իրականացում, որի անբաժան մասը պիտի լինի հայկական սփյուռքի հետ տնտեսական, մշակութային ու քաղաքական ինտեգրման ռազմավարությունը: Հայաստանի տնտեսական հզորացման նպատակով անհրաժեշտ է մեր երկիրը աշխարհի հայության համար դարձնել տնտեսական, ֆինանսական ու մշակութային գործունեության նախընտրելի միջավայր և զբոսաշրջային կենտրոն:
Հայաստանի բանկային համակարգը պետք է վարի ցածր տոկոսադրույքներով վարկերի քաղաքականություն՝ դրանք ուղղելով տնտեսական զարգացման առաջնային ուղղություններին: Տնտեսական աճը պետք է դառնա ներառական, այլ ոչ թե սպասարկի 1-2 ոլորտի գերշահույթները:
Ավելացված արժեքի հարկման դաշտում գործող բիզնեսի համար այն իջեցնել մինչև 17 տոկոս:
Շահութահարկի չափը դարձնել 14 տոկոս:
Այս առաջարկներն արվում են՝ հաշվի առնելով ինչպես բիզնեսի զարգացման անհրաժեշտությունը, այնպես էլ հարևան երկրների բիզնես-միջավայրերի առանձնահատկությունները, մեզ համար մրցակցային առավելություններ ապահովելը:
Հանրային ֆինանսների ներկա համակարգը ձևավորվել է այնպիսի ժամանակներում, երբ տեղական ինքնակառավարումը գտնվում էր պետական հովանավորչության տակ։ Մինչդեռ հիմա հանրային ֆինանսների բաշխումը պետք է կատարվի՝ խուսափելով պետական (կենտրոնական իշխանությունների) հովանավորչությունից, ինչպես քաղաքակիրթ աշխարհում, այն է՝ գործարար միավորների պետական հարկերի (ԱԱՀ, շահութահարկ, եկամտահարկ, շրջանառության հարկ) մի մասը (20-40%) պետք է ուղղվի այն համայնքի բյուջե, որտեղ գրանցված է այդ ընկերությունը։ Այդ ժամանակ հնարավոր կլինի իրականացնել դոտացիաների հանրահայտ համահարթեցման սկզբունքը՝ հարուստ համայնքներից դեպի կարիքավոր համայնքներ:
Տարեկան մինչև 30 միլիոն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողները կազատվեն շրջանառության հարկից:
Տարեկան մինչև 180 միլիոն դրամ շրջանառություն ունեցողները կհարկվեն 1 տոկոսի չափով:
Հարկային բեռի մեղմման այս մոտեցումը վերաբերում է նաև փոքր բիզնեսի այլ ներկայացուցիչներին՝ տաքսու վարորդներին, ինքնազբաղվածներին և այլն:
Հայաստանում նվազագույն աշխատավարձը պետք է հասցնել 120 000 դրամի:
Գնաճին զուգահեռ՝ պետական աշխատողների աշխատավարձերը, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի չափը և կենսաթոշակները պետք է ինդեքսավորվեն ըստ այդ ցուցանիշի:
Նվազագույն կենսաթոշակի չափ սահմանել 80.000 դրամը՝ այն համարժեք դարձնելով նվազագույն սպառողական զամբյուղին:
Երևան քաղաքում հանրային տրանսպորտի բոլոր միջոցներից թոշակառուները և հաշմանդամություն ունեցող անձինք պետք է օգտվեն անվճար:
Ընդլայնել անվճար առողջապահական ծառայությունների շրջանակը: Բարելավել առաջնային առողջապահական կենտրոնների վիճակը և ժամանակակից սարքավորումներով հագեցվածությունը՝ քաղաքացիների համար առավել որակյալ առողջապահական ծառայությունների մատուցման նպատակով:
. . .
Սիրելի՛ երևանցիներ, հարգելի՛ ընտրող:
Միացի՛ր «Մայր Հայաստան» դաշինքին:
Միացի՛ր, որ փոխենք:
«Մայր Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջից