Լրահոս

22.08.2023 12:25


Արծվի թևերի մոտ բախվել են Mitsubishi-ն, Hyundai-ն և Opel Astra-ն, կա չորս վիրավոր

Արծվի թևերի մոտ բախվել են Mitsubishi-ն, Hyundai-ն և Opel Astra-ն, կա չորս վիրավոր

Կոտայքի մարզում այսօր՝ օգոստոսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 09։20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի թևերի հարևանությամբ գտնվող «Կանաչ հեքիաթի» մոտ բախվել են Hyundai, Opel Astra և Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով չորս հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ու վիրավորների ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը