ԱՄՆ-ի կենդանաբանական այգիներից մեկում «անբիծ» ընձուղտ է լույս աշխարհ եկել (լուսանկար, տեսանյութ)
ԱՄՆ Թենեսի նահանգի կենդանաբանական այգիներից մեկում «անբիծ» ընձուղտ է լույս աշխարհ եկել։ Ինչպես գրում է New York Post-ը, կենդանին մյուս ընձուղտներից տարբերվում է մորթու յուրահատուկ երանգավորմամբ․ այն զուրկ է այս կենդանատեսակին հատուկ մուգ բծերից։
Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, ձագի մորթու գունավորումը չափազանց յուրահատուկ է, ուստի այն համարվում է միակն իր տեսակի մեջ։ Փորձագետները համարում են, որ այն մոլորակի վրա ապրող միակ ընձուղտն է, որն ունի միատոն գունավորում։
Ընձուղտը, որի համար դեռ անուն չի ընտրվել, այս պահին ունի 1,8 մետր հասակ և ապրում է մոր խնամքի ներքո։ Կենդանաբանական այգու տնօրեն Թոնի Բրայթը դեռևս չի նշել կենդանու՝ իր տեսակին բնորոշ բծերից զուրկ լինելու պատճառը, սակայն ընդգծել է, որ իր յուրահատկության շնորհիվ այն գրավում է այցելուների ուշադրությունը:
«Մեր ընձուղտի ձագի միջազգային համբավը նաև ուշադրություն է հրավիրել այս կենդանատեսակի պահպանման խնդրի վրա»,-հավելել է տղամարդը: