Աշխարհ

21.10.2011 10:31


ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կմասնակցեն ղարաբաղաադրբեջանական զինված ուժերի շփման գծում վաղը կայանալիք դիտարկմանը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կմասնակցեն ղարաբաղաադրբեջանական զինված ուժերի շփման գծում վաղը կայանալիք դիտարկմանը

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն՝ վաղը՝ հոկտեմբերի 22–ին, դիտարկում է նախատեսվում ղարաբաղաադրբեջանական զինված ուժերի շփման գծում։ Դիտարկամանը կմասնակցեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Այս մասին հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը։

Լեռնային Ղարաբաղի կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը և նրա դաշտային օգնականներ Անտալ Հերդիչն ու Մարիուս Պուոձիունասը։

Իսկ ադրբեջանական կողմից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը և անձնական օգնական Խրիստո Խրիստովը։

Դիտարկման ժամանակ նախատեսված է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը Լեռնային Ղարաբաղի տարածքից կանցնեն դեպի Ադրբեջան։

Այս խորագրի վերջին նյութերը